24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նարինե Դիլբարյանը հեռացել է «Ժառանգությունից»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը  որոշում է կայացրել հեռանալ «Ժառանգություն» կուսակցությունից: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Իրադարձությունների սրընթաց զարգացումը հանգեցնում է ճշմարտության, բարդ քայլ կատարվեց, արտակարգ իրավիճակը բացահայտում է համակարգի խնդիրները, որոշում կայացրի հեռանալու «Ժառանգությունից», դադարեցնում եմ իմ անդամակցությունը բոլոր կարգավիճակներով, բայց հետևում երկու տարի անկեղծ փորձ էր գործելու. պետության համար վճռորոշ պահ է ռազմավարական և մարտավարական տարաձայնությունները ակներև են:

Ես «Ժառանգություն» մտել եմ, երբ կուսակցությունը քաղաքական գործընթացներից դուրս էր, ընկած, Րաֆֆի Հովհաննիսյանը դա ընդգծեց, որոշումը գաղափարական էր: Բայց կուսակցությունը գործչի դրսևորման դաշտ պետք է լինի, ոչ թե ընկճման: Ընտրություններին չմասնակցել, մասնակցել, չմասնակցել, միայնակ, բոլորն իրենց դավել են, եկել, հեռացել են, խաբել: Քայլողը կարող է սխալվել, ոչինչ չանողը ի սկզբանե սխալվում է: Ընտիր գործընկերներ եմ ձեռք բերել, շնորհակալ եմ: Առաջ Աստված»,- գրել է Դիլբարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ