24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքը գիտի, որ Նիկոլով կարող է ոչ միայն սպանել, կողոպտել, գրավել և պարտության մատնել, այլ նաև դատարկել Հայաստանը․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին ամիսներին շատերից եմ լսել հետևյալը. «…Եթե Նիկոլը վերարտադրվեց, ստիպված արտագաղթելու ենք երկրից»։

Սա ասողներն, առանց բացառության, կյանքում քիչ թե շատ հաջողության հասած, զբաղմունք և գաղափարներ ունեցող, հավելյալ արժեք ստեղծող, մասնագիտություն, աշխատանք, բիզնես ունեցող, պիտանի մարդիկ են։

Ինձ խիստ բարկացնում է այդ մարդկանց գաղթողական մտորումները. մտովի արտագաղթողը՝ ֆիզիկապես էլ կարտագաղթի։ Իսկ թուրքին հենց դա է պետք։ Թուրքը գիտի, որ Նիկոլով կարող է ոչ միայն սպանել, կողոպտել, գրավել և պարտության մատնել, այլ նաև դատարկել Հայաստանը։

Ստացվում է, որ թուրքը, ընդամենը մեկ Նիկոլով կարողանո՞ւմ է մի ողջ ժողովրդի ու պետության հախից գալ։ Իսկ բազմաթիվ նորմալ մարդիկ, մի կապիտուլյանտի հախից չե՞ն կարողանալու գալ։

Հունիսի 20-ին, Նիկոլին պարտվողը՝ դավաճան է։ Հայրենիքն այս վիճակում լքելու մասին մտածողները՝ նույնպես։ Իսկ Նիկոլի ազգակործան իշխանության դեմ պայքարողների նկատմամբ անվստահություն տարածողները՝ առավել ևս՞»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ