Նիկոլը սրբություն է միլիցեքի համար. Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կա մի նուրբ ձևակերպում` մոլորված քաղաքացիներ:
Եկեք լինենք անկեղծ` այլևս չկան մոլորվածներ: Այդ «մոլորվածները» ֆեյսբուքում չանիծող և Նիկոլի ինչ-որ բան չուտող, բայց հազարավոր տղերքի կործանված կյանքերը հանդուրժող ՀՀ քաղաքացիներն են:
Այսօր արդեն անհնար է մոլորված լինել նույնիսկ եթե կարդալ ու գրել չգիտես:
Նիկոլը սրբություն է արագ հարստացած և վերջապես փողի գինը հասկացած սիսակների համար:
Նիկոլը սրբություն է միլիցեքի համար:
Նիկոլը սրբություն է կայանալու շանս չունեցող և դրա համար կայացածներին ատող մարդկանց համար:
Նրանք շատ են ու նրանց ձայնը նիկոլինն է: Ու նիկոլը դա գիտի:
Ասում էն հայը հայի դեմ չպետք է կռվի: Համաձայն չեմ` երբեմն պետք է: Հայ մնալու համար է պետք»: