20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թիրախային կոնկրետ գործողություններ Ադրբեջանի դեմ

“Ուղղաթիռի խոցումը նոր իրավիճակ է ստեղծում հարաբերություններում. մի բան պարզ է` սրանով Ադրբեջանը զրոյացրեց տեւական ընդմիջումից հետո այս տարի նախագահների մակարդակով տեղի ունեցած երեք հանդիպումները: Կարծում եմ Հայաստանը պետք է վերանայի իր քաղաքականությունը, քանի որ մենք կորցրեցինք մեր ուղղաթիռի անձնակազմին` հրաշալի տղաներին եւ ակնհայտ է, որ այս ընթացքը շարունակել ուղղակի հղի է անկանխատեսելի հետեւանքներով”,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Ազգային ժողովի  ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Դաշնակցական գործիչը համոզված է՝ Ադրբեջանը հետեւողականորեն ապացուցում է, որ շարունակելու է սադրանքների լեզվով խոսել: Իսկ  ուղղաթիռի խոցումը պետք է ստիպի մեզ մտածել այն մասին, որ Ադրբեջանը պետք է պատժվի, կոնկրետ թիրախային գործողություններ պետք է իրականացվեն: “Քանի որ մինչեւ Ադրբեջանը չպատժվի` սա շարունակվելու է: Եվ երկրորդ` մենք պետք է կարողանանք Հայաստանը դարձնել մարդու երկիր եւ ոչ թե մեր հարեւանի նման տոհմական անասունների”,-ասաց նա:

Ինչ վերաբերում է  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղղաթիռով Լեռնային Ղարաբաղ մեկնելու փաստին, որը տեղի ունեցավ Ադրբեջանի` ԼՂՀ օդային տարածքը փակ հայտարարելու  ֆոնին, Աղվան Վարդանյանը դա առաջին ու սիմվոլիկ քայլ որակեց:

“Մենք երեք տարի է խոսում ենք Ստեփանակերտի օդանավակայանի մասին եւ ահա հիմա Ադրբեջանը հայտարարում է ԼՂՀ օդային տարածքը փակելու մասին: Այս իմաստով շատ ավելիք ունի մեր քիչ գործունյա ԱԳՆ-ն”,-եզրափակեց Աղվան Վարդանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ