12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Փորձագետները գնահատել են բուհերի բարելավման պլանների իրատեսականությունը

Փորձագետները ՈԱԱԿ են ներկայացրել ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնող հինգ բուհերի փորձագիտական զեկույցներում նշված թերությունների վերացման ծրագրերի (բարելավման պլան) վերաբերյալ կարծիքները և գնահատականները: Փորձագիտական զեկույցներում նշված թերությունների վերացման ծրագրերը գնահատվել են ըստ իրատեսական ու սահմանված ժամկետներում իրագործելի լինելու հանգամանքի:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Պետական կառավարման ակադեմիան, Երևանի «Հայբուսակ» համալսարանը, Երևանի Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանը և Երևանի գյուղատնտեսական համալսարանը ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնում:

Հավատարմագրման դիմած բուհերը գործընթացի առաջին փուլում  ինքնավերլուծություն էին ներկայացրել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»:  Զեկույցն ուսումնասիրելուց հետո  կայացավ փորձագիտական խմբերի այցը համալսարաններ, որից հետո բուհերին ուղարկվեցին փորձագետների զեկույցները: Հաշվի առնելով փորձագետների մատնանշած խնդիրները և բարելավման ուղղությամբ խորհուրդները`բուհերից յուրաքանչյուրը կազմել է բարելավման պլան հստակ ժամանակացույցով: Փորձագետները ծանոթացել են բուհերի փորձագիտական զեկույցներում նշված թերությունների վերացման ծրագրերին ու գնահատել` հաշվի առնելով, թե որքանով են դրանքփոխկապակցված գործունեության ոլորտների համար ընտրված ռազմավարությունների և նպատակների հետ, որքանով էապահովվում քայլերի տրամաբանական հաջորդականությունը, որքանով են տրամադրված ռեսուրսները բավարարխնդիրների լուծման համար, սահմանված են արդյոք պատասխանատուներ ամեն քայլի համար, արդյոք ծրագրերի  իրագործման  համար սահմանված ժամանակահատվածը իրատեսական է   և այլն:

Ըստ հավատարմագրման կարգի`հաջորդ քայլը կլինի հավատարմագրման հանձնաժողովի կողմից որոշման ընդունումը` հիմնված փորձագետների զեկույցների և բուհերի փորձագիտական զեկույցներում նշված թերությունների վերացման ծրագրերի վրա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ