23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Առավել նողկալի են այն քննիչներն ու դատախազները, որոնք հլու-հնազանդ կատարում են պատվերները․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով ընդդիմադիր գործիչների ու նրանց հարազատների նկատմամբ իրականացվող հետապնդումներին, գրել է.

«ՆՈՂԿԱՆՔ

Մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ անդամ, ընդդիմադիր գործիչ  Արծվիկ Մինասյանի քրոջ որդու նկատմամբ։ Երեկ քննչական կոմիտե էր հրավիրվել, նույնպե ընդդիմադիր գործիչ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը։ Օրեր առաջ, ՀՔԾ էր հրավիրվել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինը, որին կարճ ժամանակ անց հետևեց, Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը։ Անցյալ տարի քրեական գործ հարուցվեց , ոչ միայն Ռուբեն Հայրապետյանի, այլև նրա որդու նկատմամբ։ 2019թ․ քրեական գործեր հարուցվեցին   և ահաբեկվեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկները, երեխաները , հայրը։

Սա ընդամենն այն ցուցակն է, որ ինձ է հայտնի։ Ո՞վ գիտի, թե բռնապետիկի ցուցումով նրա խորհրդական Աննա Վարդապետյանը ՀՔԾ, ՔԿ, Դատախազությանն ինչ պատվերներ է տվել այս կամ այն ընդդիմադիր գործչի հարազատների դեմ գործեր թխել, իսկ ԲԴԽ ինքնակոչ նախագահ,անբասիր կենսագրությամբ Գագիկ Ջհանգիրյանն ինչպիսի ճնշումներ է գործածում դատավորների դեմ։

Այս ամենն արդեն նողկալի է, բայց առավել նողկալի են այն քննիչներն ու դատախազները, որոնք հլու-հնազանդ կատարում են պատվերները, կործանելով ոչ միայն մարդկային ճակատագրեր, այլև՝ հայրենիքը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ