20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաշքշուկներ ու լարված իրավիճակ ՍԴ-ի դիմաց. ոստիկանության ուժերն ավելանում են /վիդեո/

ՀՀ սահմանադրական դատարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ, այդ թվում քաղաքական գործիչներ ակցիա են իրականացնում և բոյկոտում ներսում ընթացող նիստը: Այստեղ են ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը, ՛՛Ժառանգության՛՛ անդամ Ստյոպա Սաֆարյանը, Նախախորհրդարանի անդամներ, ազատամարտիկներ:

Նշենք, որ ներսում ընթանում է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի սահմանադրականության հարցը: Ակցիան, սակայն, վերածվեց քաշքշուկների: Ոստիկանները ակտիվիստներին փորձեցին հեռացնել մայթից: Երբ մայթից փորձում էին հեռացնել ՛՛Հայազն՛՛ կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանին, նա պահանջեց ցույց տալ օրենքը: Ոստիկանն ասաց. ՛՛Ես խնդրում եմ, որ դուք հեռանաք՛՛: ՛՛Խնդրելը քաղաքական կատերոգրիա չէ՛՛,-պատասխանեց Մկրտչյանը: 

Նույն հարցի շուրջ բանավեճ ու քաշքշուկ եղավ նաև ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանի հետ: Henaran.am-ի թղթակից փոխանցմամբ՝ այժմ կրկին ոստիկանության ուժերը աստիճանաբար շատանում են ու փորձում են քաղաքացիներն հրելով՝ հեռացնել տարածքից:

Հավելենք, որ այստեղ են նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ