Կանխվեց միջազգային կեղծ փաստաթղթաշրջանառության դեպք

ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող նոտարական համակարգի շնորհիվ վերջերս կանխվեց միջազգային կեղծ փաստաթղթաշրջանառության դեպք, որը կարող էր հանգեցնել առանձնապես խոշոր չափերի գույքի կորստի Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Մասնավորապես, Դոնեցկ քաղաքի նոտարի կողմից ՛՛վավերացված՛՛ կեղծ լիազորագրով փորձ է արվել լիազորագիրը թարգմանել Հայաստանի Հանրապետությունում` հետագայում նպատակ ունենալով այն օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող բարձրարժեք անշարժ գույքը վաճառելու համար:
Խարդախության փորձը Հայաստանի Հանրապետությունում կանխվել է:
Նշված դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նոտարական համակարգի շնորհիվ կանխվել և կանխվում են հանցագործություններ` ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: