”Կոշ”-ի գաղութից $3000՝ ինտիմ զրույցները սոցցանցում չտեղադրելու համար
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Նարեկ Պեպանյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
1986 թվականին ծնված Նարեկ Պեպանյանը 2004 թվականից սկսել է դատապարտվել: Նախ 5 տարի ազատազրկման է դատապարտվել ավազակային հարձակման համար, ազատվել է պայմանական-վաղաժամկետ, 2007 թվականին սեռական ոտնձգության փորձի համար դատապարտվել է 5 տարի ազատազրկման, ազատվել է 2011 թվականի հունվարին, իսկ մի քանի ամիս անց՝ 2011 թվականի հուլիսին դատապարտվել է դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար:
Պատիժը կրել է ՛՛Կոշ՛՛ ՔԿՀ-ում: Կալանավայրից կատարել է շորթում, որի համար Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 3.1կետով: Ըստ դատական ակտի՝ Նարեկ Պեպանյանը կալանավայրից բջջային հեռախոսով ինտիմ հեռախոսազրույցներ է ունեցել Նինա Ղ.-ի հետ (անունը փոխված է):
՛՛Օդնոկլասնիկի՛՛ կայքում ստեղծել է այդ կնոջ անունով անձնական էջ, այնտեղ տեղադրել կնոջ բջջային հեռախոսի համարը, լուսանկարները, պոռնկագրական բնույթի այլ լուսանկարներ ու վիրավորական մեկնաբանություններ: Պեպանյանը պարբերաբար զանգահարել է Նինային, իրենց ունեցած ինտիմ հեռախոսազրույցների ձայնագրությունները հրապարակելու սպառնալիքով պահանջել է 3 հազար դոլար: Ընդհանուր իրավասության դատարանում Նարեկ Պեպանյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:
Նա հայտնել է, թե ՛՛Կոշ՛՛ ՔԿՀ-ում ունեցել է բջջային հեռախոսներ՝ տարբեր քարտերով: ՛՛Օդնոկլասնիկի՛՛ կայքում ստեղծել է ուրիշի անվամբ և ուրիշի լուսանկարով էջ, շփվել է սկզբում իր բարեկամների ու ծանոթների, հետո՝ կայքում գրանցված կանանց ու աղջիկների հետ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: