06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Արմեն Գևորգյանի ունեցվածքը. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է. ՛՛IDeA հիմնադրամի նոր ղեկավար, նախկին փոխվարչապետ, ՏԿ նախկին նախարար Արմեն Գևորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը, ըստ որի՝ վերջին 4 տարիների ընթացքում նրա կարողությունը գրեթե փոփոխության չի ենթարկվել: Ըստ այդմ՝ Գևորգյանի ունեցած դրամական միջոցները կազմում են 12 հազար դոլար և 1,5 մլն դրամ: 2014-ին Գևորգյանն ունեցել է 3 մլն դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից, ինչպես նաև 26 հազար 750 դոլար եկամուտ է ստացել վարձակալության դիմաց: Վարձակալության դիմաց ստացված եկամուտ Գևորգյանը հայտարարագրել է վերջին 4 տարիներին անընդմեջ:

Գևորգյանն ունի բնակարան Ս. Պետերբուրգում, Երևանում, իսկ Կոտայքի Քարաշամբ գյուղում՝ 2 հողամաս: Նա հայտարարագրել է նաև 1 ավտոտնակ, որը ձեռք է բերել վերջին 2 տարիների ընթացքում:

Մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել ենք նաև Արմեն Գևորգյանի կնոջ՝ Թամարա Գևորգյանի ունեցվածքին: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ կինն ամուսնուն գերազանցում է իր հաստությամբ՛՛:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ