17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԲՀԿ ակտիվիստները գերեզմանոցում մարդ են ծեծել. Ժոովուրդ

‘’Ժողովուրդը՛՛ գրում է. ՛՛Սեպտեմբերի 21-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում: Բանն այնտեղ է հասել, որ ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության Քասախ համայնքի ավագանու անդամների ՛՛տերերը՛՛ գյուղի գերեզմանոցում ծեծի են ենթարկել ՛՛Ժողովրդական ուղի՛՛ կուսակցության անդամ Վիգեն Դավթյանին:

Եվ այսպես՝ ինչից են սկսվել ԺՈՒԿ անդամի և ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության ավագանու անդամների միջև տարաձայնությունները:

՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանը պատմեց, որ մեկ ամիս առաջ Քասախ համայնքում ավագանու ընտրություններ են տեղի ունեցել. ՛՛Այս ընտրություններից առաջ մեր ակտիվիստ Վիգեն Դավթյանը նորմալ հարաբերությունների մեջ էր ավագանու ԲՀԿ-ական անդամների հետ, նույնիսկ միասին էին պայքարում հանրապետականների դեմ, սակայն 2014թ. սեպտեմբերի 21-ին կայանալիք ավագանու ընտրություններին մեր ակտիվիստին դուր չէր եկել ԲՀԿ-ականների պահվածքը, ընտրակաշառք և այլն, և այլն, ու նա որոշեց իր թեկնածությունն առանձին ներկայացնել: Այս ամենից լարվածություն սկսվեց, մեր անդամին մեղադրում էին, թե դու հանրապետական կուսակցության սատարող ուժ ես դարձել՛՛:

Ավագանու ընտրությունների թեժ պայքարի արդյունքում ԺՈՒԿ անդամ Վիգեն Դավթյանը պարտվեց, սակայն ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության ավագանու անդամների և նրա միջև լարվածությունը չհանդարտվեց. ՛՛Քասախ համայնքում մի զավթված հող կա, որ հրապարակի հուշարձանի տարածքում էր: Վիգեն Դավթյանը դիմել էր գյուղապետ Արա Մկրտչյանին, որ անօրինական զավթումը կանխի, բայց համայնքի ղեկավարն էլ չէր կարողացել որևէ բան անել, իսկ ԲՀԿ-ական ակտիվիստները Վիգենին փորձել էին վախեցնել, թե քո ինչ գործն է: Նա էլ ասել էր, թե այդ տարածքը գյուղի համար նշանակություն ունեցող տեղ է, ոնց կարող եք զավթել: Ես Վիգենի հետ խոսեցի, ասեցի, թե մի խառնվի, նրանց կողմնակիցները կրիմինալի հետ կապված, ազդեցիկ մարդիկ են, պետք չի՛՛:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ