Ռուբիկ Հակոբյանը զայրացավ. բանավեճ իշխանական ու ընդդիմադիր պատգամավորի միջև
Ազգային ժողովում մեկ երրորդի նախաձեռնությամբ քննարկվում է Ընտրական օրենքսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանը հիմնական զեկուցողին՝ ՛՛Ժառանգություն՛՛ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին հարցրեց, թե արյդոք ԸՕ է մեղավոր, որ շատ քաղաքական ուժեր չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին կամ չեն կարողանում հաղթանակ տանել:
՛՛ Այնքան կացանկանամ, որ դուք այլևս իշխանություն չլինեք ու տեսնեք, թե գործող իշխանությունն ինչ սարսափ է բերում ընտրողներին: Միակ ձևը դա է, որ դառնաք ընդդիմություն ու գյուղերում ձեր մաշկի վրա զգաք դա՛՛,-բարկացած ասաց Հակոբյանը՝ նշելով, որ պատգամավորը երիտասարդ է, իսկ երբ իսկապես կկանգնի գետնի վրա, կարող է ազնիվ դատել: Պատգամավորի արձագանքը, որ Հակոբյանը կոռեկտ չէր, զայրացրեց Հակոբյանին:
՛՛Այս օրինագիծը ներկայացրել եմ, որ այս պետությունը չթալանվի այս իշխանության, ձեր իշխանության կողմից, դուք չգիտեք՝ ում եք երում խորհրդարան, ամաչում եք, պետք չի երեսպաշտությամբ զբաղվել, առավել ևս երիտասարդ եք, եկել եք, ինձ եք դաս տալիս՛՛,-ասաց ընդդիմադիր պատգմավորը: ՛՛Չեմ կարող գոնե երիտասարդի հետ այդպես չխոսել, աչքերը փակում են, գլուխ են խոնարհում իրենց ընկերների արածների վրա, եկել են, այստեղ դաս են տալսի, պառլամենտական մշակույթի մասին են խոսում՛՛:
Արայիկ Հովհաննիսյանը տեղից արձագանքում էր, որ կոռեկտության կոչ է անում: Հակոբյանն էլ ասաց, որ ուզում է երիտասարդներին աղտոտումից փնտրել: