23 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կուսակցությունում հարցը դեռ չի քննարկվել, բայց կքննարկվի, համոզված եմ. Մանվել Բադեյան

“Եթե ռեստորանի տերը չլիներ ԱԺ պատգամավոր, ազգանունն էլ ուրիշ լիներ հասարակական արձագանքը նո՞ւյնը կլիներ: Ինքը մասնակիցը չի ծեծկռտուքի, ինքը տանը պառկած իր հիմնարկում ինչ- որ բան է տեղի ունեցել, ցանկացածի հիմնարկում դա կարող է լինել: Ես չեմ ուզում արդարացնել Ռուբեն Հայրապետյանին, որովհետեւ ինքն իր մեղքի բաժինն ունի: Պարզ մի բան է, որ այսպես ասած անվտանգություն ապահովող անձինք իրենք դարձել են վտանգավոր հասաարկության համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով “Հարսնաքարի” միջադեպի մասին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը:

Հարցին, թե արդյոք  Ռուբեն Հայրապետյանը մեղավոր չէ, որ նրա անվտանգության աշխատակիցները նման կերպ են վարվում , ով է “պռախոդ” տվել, Մանվել Բադեյանը նշեց,  յուրաքանչյուր նա, ով օգտվում է անվտանգության աշխատակիցներից, պետք է  պահանջ դնի նրանց առաջ:

“Ես կարծում եմ, որ Ռուբեն Հայրապետյանը պահանջ է դրել, ինչպես դրվում է պահանջ պետության կողմից եւ չի կատարվում: Կարծում եմ չի կատարվել Ռուբեն Հայրապետյանի պահանջը: Դուք կարծում եք, որ Ռուբեն Հայրապետյանը պահանջ է դրել ծեծե՞լ, սպանե՞լ”,-շարունակել է Մանվել Բադեյանն  ու հավելել.

” Ես մտադրված չեմ պաշտպանել Ռուբեն Հայրապետյանին, բայց եկեք փաստերով խոսենք: Ռուբեն Հայրապետյանն իր աշխպատողին ասել է գնա մա՞րդ ծեծի, որեւէ մեկը ներկա եղե՞լ է այդ խոսակցությանը: Ենթադրություններ եք անում”:

Մանվել Բադեյանը շեշտեց, որ մարդասպանը պետք ա խստագույն պատժվի: Անդրադառնալով “Հարսնաքարի” բոյկոտի կոչերին, Մանվել Բադեյանը նշեց, թե շենքը մեղավոր չէ, որ նման դեպք է տեղի ունեցել: Ըստ նրա, նմանատիպ միջադեպ կարող էր տեղի ունենալ, ասենք, Աբովյան փողոցում, նշանակում է, այլեւս այդ փողոցով չպե՞տք է անցնել:

Ասուլիսի մյուս բանախոսը ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը նշեց.”Մեզ մոտ արդարության պահանջն ու արդարադատությունը միմյանց հետ կապ չունեն: Իսկապես , եթե այս դեպքը կատարվեր այլ մարդկանց շրջանակում եւ այլ տեղ գուցե այս կարգի արձագանք չառաջացներ:

Ես ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել սպանվածի ընտանիքին եւ հարազատներին: Սա նվազագույնն է, իսկ առավելագույնը այն կարող էր լինել, որ  այս երկրում փոխվի իշխանության որակը”:  Ընդդիմախոսի հետ Մանվել Բադեյանը համաձայնվեց եւ հավելեց.

” Խնդիրը մթնոլորտի մեջ է, մեր մտածելակերպի մեջ է, որ կարող ենք ընկած մարդուն գլխից խփել: Հանրության արձագանքը շատ առողջ արձագանք է ,եթե դա զուգակցված չլինի, որ Պողոսյան Պողոսի թիկնապահն է, կարեւորը այն է որ մարդ են սպանել”:

Հարցին, թե բանախոսները կբոյկոտեն “Հարսնաքարը”, եթե այնտեղ խնջույքի հրավեր ստանան, Մանվել Բադեյանը  պատասխանեց. “Ինքը շենքը ծնում է մարդասպաննե՞ր”: Նա նշեց, որ տեղի ունեցածի մեջ իշխանությունը եւս իր մեղքի բաժինը ունի այնպես ինչպես Ռուբեն Հայրապետյանը : “Ես կարծում եմ , որ ես էլ ունեմ իմ մեղքի բաժինը, դուք էլ, որովհետեւ եթե անհանդուրժողական մթնոլորտ է ստեղծվում հասարակության մեջ, բոլորս ենք մեղավոր”:

Արման Մելիքյանը նույն հարցին պատասխանեց.”Ինձ համար ընդունելի չի լինի գտնվել այն վայրում, որտեղ մարդ է  սպանվել վայրագաբար”:

Մանվել Բադեյանը ի պատասխան լրագրողների հարցի, նշեց, որ “Հարսնաքարի” միջադեպը չի քննարկվել ՀՀԿ-ում . “Կուսակցության ներսում հարցը դեռ չի քննարկվել, բայց կքննարկվի, համոզված եմ”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ