Բարև-բարլուսի նախարարություն, բարի գիշերի նախարարություն…
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ Միջազգային բարեփոխումների և ինտեգրացիայի նախարարություն անվանումը պետք է ունենա գործառույթների հստակ ուղղվածություն: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովոի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր ԱԻ նախարարության ու Տարածքային կառավարման նախարարության միացման և նոր նախարարության ստեղծման վերաբերյալ նախագիծը: ՛՛Ի՞նչով է զբաղվելու, ի՞նչ բարեփոխումների մասին է խոքը գնում, այդ հարցերի պատասխանը չկա նախագծում: Եթե ԵՏՄ բարեփոխումների մասին է խոսքը գնում, այդպես էլ գրեիք: Հակառակ դեպքում տպավորություն է, որ ինչ-որ մեկին պետք է նշանակենք նախարար, նախարարություն ենք բացում, բերում, նրան պորտֆել ենք տալիս՛՛,-նկատեց պատգամավորը:
՛՛Հակառակ դեպքում այս տեսքով կարող եք բերել, ինչ նախարարություն ուզեք բացել: Բարև-բարլուսի նախարարություն կարելի է անունը դնել, Բարի գիշերի նախարարություն կարելի է անունը դնել, գործառույթը չի երևում նախագծի մեջ: Կարելի է անունը դնել խառը գործերի նախարարություն ու ավարտել՛՛,-ասաց նա: ՀՅԴ պատգամավորը նաև ասաց, որ նախագծում պետք է ներկայացվեր՝ ինչ ժամկետներում է նախատեսվում կանոնադրության ընդունումը: ՛՛Նախագիծը փնթի վիճակում է իրավական առումով՛՛:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ պատշաճ չէ, որ անընդհանտ կառավարությանը դաս են տալիս: