23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց

Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար  այսօր հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից: Այս մասին այսօր իր ուղերձում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Այս ընթացքում կշարունակեմ կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները  Օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով: Սիրելի հայրենակիցներ, հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակացույցի առումով ես կարող էի հրաժարական տալ ոչ պարտադիր այսօր, բայց կարևոր համարեցի, որ այն տեղի ունենա այսօր՝ Քաղաքացու օրը, սա կարևոր խորհրդանիշն է այն բանի, որ այպիսով ՀՀ քաղաքացուց ստացած իշխանությունը մենք վերադարձնում ենք քաղաքացուն, որպեսզի նա՝ ՀՀ քաղաքացին որոշի իշխանության հետագա ճակատագիրը ազատ, արդար, մրցակցային ընտրություններում»,-ասաց նա և հավելեց, որ այսօրվա ուղերձում չի ուզում խոսել 2018 թվականից սկսած այս իշխանության
հաջողությունների, ձեռքբերումների, ձախողումների, հաղթանակների ու պարտությունների մասին:

Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թվականի վերջից դեռ առաջարկել էր գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց մի շարք ուժերի կողմից առաջարկը մերժվում էր: «Արտահերթի գաղափարը մերժող այդ շրջանակները համարում էին, թե իշխանության ճակատագիրը պետք է որոշվի «էլիտար» սենյակներում և ժողովուրդը պետք է մեկուսացված լինի այս գործընթացից»:

Փաշինյանն ընդգծեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու ինքը հանդես է գալու որպես վարչապետի թեկնածու և իր թիմը հնազանդորեն կենթարկվեն ժողովրդի կայացրած որոշումներին:

Նշենք, որ ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելուց և Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ