24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ Նախագահը կորող է այսօր հայի ոտնահարված արժանապատվությունը գոնե մասնակիորեն վերականգնելու հույս տալ․ Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:
44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո, դժվար է լավատես լինել: Տխուր է և ցավալի:

Բայց մենք պետք է շատ սթափ հասկանանք, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ թյուրքական կոալիցիայի բոլոր ձգտւմները ցեղասպանությամբ սկսված իրենց անավարտ ծրագրերի ուղղակի շարունակությունն են:

Խորհրդանշական է, որ Նիկոլը հենց այսօր է փորձում կալանավորել Մեղրիի քաղաքապետին, ով ընդամենը հայրենի հողի վրա ապրելու արժանապատիվ և անվտանգ պայմաններ է ուզում։ Դեմ է թյուրքական կոալիցիայի ծրագրերին:

Եվ միայն մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ ԱՄՆ Նախագահը կորող է այսօր հայի ոտնահարված արժանապատվությունը գոնե մասնակիորեն վերականգնելու հույս տալ։

Մենք պարզապես պետք է զգոն լինենք, որպեսզի այդ քայլը չլինի փոխզիջում՝ խոշոր խաղացողների աշխարհաքաղաքական ծրագրերի մեջ`կրկին հայ ժողովրդի ռազմավարական շահերի հաշվին:

Հիշում ենք և պահանջում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ