01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ջհանգիրյանը դատավոր Մանվել Շահվերդյանին հարկադրում է երկու ամսով կալանավորել Մեղրիի քաղաքապետին

Ջհանգիրյանը դատավոր Մանվել Շահվերդյանին հարկադրում է երկու ամսով կալանավորել Մեղրիի քաղաքապետին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հարկադրում է Ավան նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանին երկու ամիս ժամկետով կալանավորել Մեղրիի քաղաքապետ Մխիքար Զաքարյանին։ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս է եկել այն փաստից, որ դատարանները մեկը մյուսի հետևից բաց են թողնում իրեն հայհոյած սյունեցիներին: Նա հրահանգել է՝ ինչ գնով էլ լինի կալանավորել Զաքարյանին: Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այդ նպատակով Ջհանգիրյանը ինչպես անձամբ, այնպես էլ Երևան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի միջոցով մի քանի անգամ զանգել է Շահվերդյանին՝ հայտնելով, որ ակնկալում է Զաքարյանի կալանավորումը, հակառակ դեպքում դատավոր Շահվերդյանի նկատմամբ մի քանի կարգապահական գործեր են հարուցվելու։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ