06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Աշխատանքային մթնոլորտ էր, ոստիկանը կարող էր և ծխել». Իգոր Խաչատուրովի փաստաբանը՝ հայտնի լուսանկարի մասին

ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտից Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված վստահորդներս տևական ժամանակ է ինչ ազատ են արձակվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ի պատիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչների վերջիններս իրենց գործառույթներն իրականացրեցին բավականին արագ և արհեստավարժ` որևէ անհանգստություն չպատճառելով իմ երեք վստահորդներին։

Ինչ վերաբերում է ցանցում տարածված Իգոր Խաչատուրովի և ոստիկանության կապիտանի լուսանկարին, ապա նշեմ, որ աշխատասենյակում աշխատանքային մթնոլորտ էր, իսկ հաշվի առնելով ոստիկանություն բերման ենթարկված անձանց քանակը, ապա ոստիկանը կարող էր և ծխել (ինչն ի դեպ առաջարկել է նաև մեզ), սակայն աշխատանքային մթնոլորտն ու պրոֆեսիոնալիզմը դրանից որևէ կերպ չեն տուժել։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ