12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հրեշտակների կառավարություն եք. ՀԱԿ

Ազգային ժողովում քննարկվում է 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ներկայացնելով, խմբակցության դիրքորոշումը, ասաց, որ եթե նույնիսկ մի պահ մոռանան, որ կառավարությունը  հանցավոր է, բյուջեն էլի ոչ մի դրական բան ապագայի համար չի խոստանում: ՛՛Թեև ներկայացված բյուջեում ծախսերն աճել են 52 միլիարդ դրամով, դրանցից մեծ մասը աշխատավարձերի ու էներգետիկ ծախսերն են, այսինքն՝ երկրի զարգացման համար քիչ մաս է մնում՛՛: Նա նշեց, որ կապիտալ ներդրումները նվազել են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում մոտ տասնմեկ տոկոսով:

Ըստ Լ. Զուրաբյանի՝ կանխատեսված ՀՆԱ-ն անիրականանալի է, իսկ արտաքին պարքտն էլ ՀՆԱ-ի նկատմամբ եկող տարի կմոտենա 47%-ին, այսինքն՝ առաջին վտանգավոր սահմանին: Նա բյուջեն նութագրեց այսպես՝ ՛՛ընթացիկ օրվա խնդիրները փորձում է լուծել ապագայի հաշվին՛՛: Նաև կառավարությանն անվանեց ՛՛հրեշտակներից կազմված կառավարություն՛՛: ՛՛Մենք գործ ունենք մի կառավարության հետ, որ ինք իրեն համարում է ժամանակավոր, քանի որ միայն նման կառավարությունը կարող էր նման բյուջե ներկայացնել, որտեղ ապագայի վերաբերյալ դրական զարգացման ոչ մի ակնկալիք չկա: Մենք դեմ ենք այս ռեժիմին, դեմ ենք նրա ներկայացրած բյուջեին՛՛,-հայտարարեց ՀԱԿ պատգամավորը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ