20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հակառակորդին պիտի տալ համարժեք պատասխան. Ա. Վարդանյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ մինչև հակառակորդը չզգա, որ մեկին տասը պատժվում է, սադրանքները շարունակվելու են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վարդանյանը՝ խոսելով Ադրբեջանի կողմից ուղղաթիռը պայթեցնելու միջադեպի մասին: Ըստ նրա՝ լուրջ անելիքների ունի ՀՀ ԱԳ նախարարությունը:

՛՛Մենք լավ ենք ճանաչում մեր հարևանին, նրա քաղաքականությունը տարիների ընթացքում չի փոխվել, անընդհատ լարվածություն են ստեղծում, անընդհատ փորձում են խոսել ուժի դիրքերից, ցույց տալ, որ դա իր տարածքն է, սա է՛՛: Պատգամավորը նշեց, որ այս անգամ հակազդեցությունը հայկական կողմից այլ պետք է լինի, և միջազգային հանրության արձագանքն էլ, ինչպես միշտ, համարժեք չէ: 

՛՛Հակառակորդի հետ պետք է խոսել իր լեզվով: Ցանկացած թուլության նշան, զիջելու ցանկացած պատրաստակամություն իրենց կողմից կբերի իրավիճակի եռակի-քառակի սրման: Մի տեղ մենք պետք է իսկապես հասկանանք`որքան էլ ՀՀ-ի արտաքին քաղաքականությունն ուղղված է դիվանագիտական ճանապարհով հարցի խաղաղ կարգավորմանը, միջազգային հանրության հետ աշխատելուն, պիտի հակառակորդին տալ համարժեք պատասխան՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ