20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այդ վտանգավոր միջադեպը տարածաշրջանում իրադրության հետագա սրացում կարող է հրահրել. Ն. Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել է ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանմանը եւ նշել է, որ այդ վտանգավոր միջադեպը տարածաշրջանում իրադրության հետագա սրացում կարող է հրահրել եւ ուժեղացնում է իրենց անհանգստությունը, տեղեկացնում է РИАНовостиն:

՛՛Այսօր մենք հրադադարի մասին պայմանավորվածությունների նոր խախտման ականատես եղանք: Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է: Հարավային Կովկասում իրավիճակը դառնում է է՛լ ավելի սրված: Խորապես համոզված ենք իրավիճակի սպառնալից զարգացումը թույլ չտալու անհրաժեշտության հարցում: Ամենակարևորը ուժի կիրառումից հրաժարվելն է: Պետք է հրադադարի մասին պայմանավորվածությունները խստագույն պահպանվեն եւ սադրիչ գործողություններ թույլ չտրվեն: Կարևոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի շարունակությունը՛՛,- հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ