10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Պատասխանատվությունը կրում են բացառապես Բաքվի իշխանությունները. ԱԺ նախագահ

Ազգային ժողովն այսօրվա նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմից ուսումնավարժական թռիչքի ժամանակ ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվածների հիշատակը:
Ապա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ ցավալի միջադեպին: ՛՛Սա պաշտոնական Ադրբեջանի կողմից հերթական սադրիչ գործողությունն է` ուղղված տարածաշրջանի փխրուն անվտանգությանը՛՛,-ասաց նա և հիշեցրեց, որ օգոստոսյանն դեպքերից հետո ԵԱՀԿ-ի ջանքերը խաղաղություն հաստատելու ցինիկ ձևով անտեսվում են: 

ԱԺ նախագահը պահանջեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հասցեական դատապարտել Ադրբեջանի այս գործողությունը: ՛՛Սա բանակցային խաղաղ գործընթացը տապալելուն ուղղված ևս մեկ քայլ է: Իրավիճակի սրման և ապակայունության հաստատելու ողջ պատասխանատվությունը կրում են բացառապես Բաքվի իշխանությունները, ուստի կոչ եմ անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին դատապարտել և ավելի հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա՛՛:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում երեկ ադրբեջանական զինուժի կողմից խոցվել է ԼՂՀ պաշտպանության բանակի ՛՛ՄԻ-24՛՛ ուղղաթիռը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ