17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Առողջ մարմնում՝ առողջ հոգի՛՛

Կենտրոն վարչական շրջանում շարունակվում են առողջ ապրելակերպին նվիրված միջոցառումները: Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում մանկապարտեզների փոքրիկների մասնակցությամբ անցկացվեց ՛՛Առողջ մարմնում՝ առողջ հոգի՛՛ խորագիրը կրող միջոցառումը:

Մրցում էին թիվ 2,7,15,17 մանկապարտեզի սաները    վազք, փոխանցումավազք, արգելքներով վազք և պարանի ձգում մարզաձևերում:

Համապատասխանաբար 1-ին տեղը գրավեց թիվ 17 մանկապարտեզի   թիմը, 2-րդ տեղը թիվ 7,  3-րդ տեղ՝ թիվ  15 և 4-րդ տեղ՝ թիվ 2 մանկապարտեզների թիմերը:

Միջոցառմանը ներկա էին նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Գայանե Օհանյանը, ծնողներ, հյուրեր:

Վարչական  շրջանի ղեկավարը  ողջունեց և շնորհավորեց փոքրիկներին` նշելով, որ բոլորը հաղթողներ են, առաջնությունում պարտվողներ չկան և ուրախալի է, որ փոքրիկները մանկուց ճիտ մարզական դաստիարակություն են ստանում: Միջոցառման մասնակից բոլոր մանկապարտեզները ստացան նվեր՝ մարզական գույք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ