Անգելա Մերկելը առաջին անգամ Արցախյան հակամարտության էությունը խախտող հրապարակային հայտարարություն է անում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մինչեւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող գործակալը իր գերագույն վիժվածքի հետ մրցության մեջ է մտել, թե ով եւ որ լեզվով է ավելի վատ խոսում Հայաստանը ներկայացնելիս, եւ անգամ չի տարբերակում իրականում 9-րդ նստաշրջանը 19-րդից, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առաջին անգամ Արցախյան հակամարտության էությունը խախտող հրապարակային հայտարարություն է անում։
Das ist fantastisch անեմ ձեզ ու ձեր արտաքին քաղաքականությունը, դավաճան ու անգրագետ ուսապարկեր»։