23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայկական բանակի ոչնչացմանն ուղղված գաղափար․ ո՞վ է այն հուշել Նիկոլ Փաշինյանին

Իրեն «ժողովրդի վարչապետ» հորջորջող Նիկոլ Փաշինյանի թաքուն այցելությունները մարզեր շարունակվում են։ Մայրաքաղաքում հարյուրավոր ոստիկաններով շարժվող մարդը այդպես է մարզեր այցելում, ժողովրդական դժգոհության դրսևորումներից խուսափելու համար։ Նրա գողեգող այցելության հերթական վայրը Վայոց Ձորի մարզն էր, որտեղ, այդուհանդերձ, տհաճ անակնկալներ եղան՝ պատերազմում զոհվածի եղբայրը թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանին ծաղիկ դնել իր եղբոր գերազմանին, իսկ համայնքապետերից մեկն էլ ներկայիս իշխանության ներկայացուցչի կոռուպցիոն գործարքի մասին հարցադրում բարձրացրեց։ Սա իմիջիայլոց։

Իմաստ չկա անդրադառնալ Վայոց Ձորում Նիկոլ Փաշինյանի հիստերիկ ելույթներին՝ դրանք արդեն սովորական են և հոգնեցնող։ Սակայն բանակի վերաբերյալ նրա հայտարարությունը ևս մեկ ահազանգ էր այն մասին, որ այս անձը Հայաստանը տանում է դեպի լիակատար ոչնչացում։ Իբրև «բարեփոխում» և «ծառայությունը գրավիչ դարձնելու» միջոց, Նիկոլ Փաշինյանի հայտնեց, որ «գաղափար կա» զինծառայությունը դարձնել եռամսյա՝ յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ։

Թե ո՞վ է այդ «գաղափարի» հեղինակը, կարելի է միայն ենթադրել՝ կամ Ալիևը, կամ Էրդողանը։ «Բանակային ծառայությունը գրավիչ դարձնել» արտահայտությունն էլ կարող անել միայն ծառայությունից խուսափած դասալիքը, որը չի հասկանում, որ զինծառայությունը ժամանց կամ զվարճանք չէ, որպեսի այն դարձնեն գրավիչ։ Զինծառայությունը պարտականություն է՝ հայրենիքն ու ժողովրդին պաշտպանելու նպատակով։ Այն կարող է դառնալ միայն ավելի արդյունավետ և ավելի լավ կազմակերպված, եթե, իհարկե, բանակն իրապես բարեփոխելու նպատակ կա, այլ ոչ թե ընդհակառակը։  

Անիմաստ է փորձել հասկանալ, թե ի՞նչ ասել է հինգ տարին մեկ անգամ երեք ամսով ծառայություն։ Դա ոչ այլ ինչ է, քան բանակի կազմաքանդում։  Դրանով մենք հայկական բանակի գերեզամանաքարը կդնենք։ Այն, որ այս իշխանության նպատակը բանակը վարկաբեկելն է, առիթ ունեցել ենք նշելու վկայակոչելով իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները, ինչպես նաև անցած երեք տարիներին Արցախի հերոսների և մարտական գեներալների դատական հետապնդումները։ Այժմ իշխանության անցել է հաջորդ փուլին՝ բանակի ոչնչացմանը, որի մասին հայտարարում է պետության ղեկին հայտնված մարդը։ Ցավոք, մենք դարձանք բացառիկ նաև այս առումով՝ աշխարհում չի եղել որևէ պետություն, որի ղեկավարը ցանկանա ոչնչացնել բանակը։ Դժվար չէ հասկանալ, որ առանց այն էլ մարդկային ուժի և զինտենիկայի մեծ կորուստներ կրած բանակին հասցված այս հարվածը ինչի կհանգեցնի։

Հանուն թուրքադրբեջանական շահերի և սեփական իշխանության պահպանման համար Նիկոլ Փաշինյանը գնալու է այս քայլին։ Միայն մեզանից է՝ որպես ազգ և պետություն կախված, կհաջողվի դա նրան, թե՞ ոչ։ Զինծառայությունից ազատելու խոստմամբ ձայներ ստանալու մոլուցքով տառապող անձին չի կարելի վստահել երկրի ղեկը, և սա պետք է հասկանա յուրաքանչյուրը։ Այլապես, ոչ հեռավոր ապագայում, մենք այլևս չենք ունենա պետություն, մեր որդիները լավագույն  դեպքում օտարի բանակում կծառայեն, իսկ որ ավելի իրատեսական է, մենք կենթարկվենք նոր ցեղասպանության, որն այլևս վերջինը կդառնա։

Արա Մարտիրոսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ