23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Անդրանիկ Քոչարյանը խոսում է կնոջս հագուստների մասին։ Թող գա մի հատ ուսումնասիրի, տեսնեմ ո՞ր շորն է դուր գալիս, տանք իրեն, հագնի ու ման գա երկրագնդի վրա կամ Հայաստանում». Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը news.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Հանրայինի եթերում իր հասցեին արված արտահայտություններին:

«Երեկ իր խոսքում Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե կրկին հրավիրում է ինձ քննարկման։ Ես զանգահարել եմ իրեն՝ հարցնելու, թե ե՞րբ ես ինձ հրավիրել, որ նորից ես հրավիրում։ Իմ հեռախոսազանգերին չի պատասխանել։ Եթերում ասում է, թող գա, մի հատ հարցնեմ, տեսնեմ․․․ ու կենցաղային հարցեր է տալիս։ Եթե Անդրանիկ Քոչարյանի համար կենցաղային հարցերն են անվտանգության քննարկման համար հիմք հանդիսանալու, նշանակում է, որ իրենց ոչ թե անվտանգային հարցերն են հետաքրքրում, այլ ուզում են մարդկանց պիտակավորել, էլի հին-նոր անել։ Այս պարագայում, քանի որ դուք հարցը տվեցիք, օգտվելով առիթից՝ պիտի մի քանի եզրակացություններ անեմ․ Անդրանիկն ո՞վ է, որ ես գնամ իր հետ քննարկեմ հարցեր։ Եթե Սամվել Բաբայանի հետ ուզում է քննարկել հարցեր, ինչո՞ւ նրան չի հրավիրում այդ հանդիպմանը, թող իրենց ուսապարկերի թիմից էլ մարդկանց ավելացնի ու քննարկի»,- ասել է Սեյրան Օհանյանը

Նա հավելել է նաև, որ եթե Անդրանիկ Քոչարյանը նախկինում իր հետ բարիդրացիական հարաբերություններ է ունեցել, հիմա նա՝ որպես անձնավորություն, իր համար գոյություն չունի այլևս։

«Շատ վատ է, որ կանայք տղամարդ են դառնում, վատ է նաև, որ տղամարդիկ կանացի հատկանիշներ են ձեռք բերում։ Իսկ ինքը բամբասկոտ, կանացի հատկանիշներով անձնավորություն է, որն անդրադառնում է մարդկանց ընտանիքներին։ Ես իր ընտանիքին չեմ կպնում, չէ՞։ Հիմա իրեն ասում եմ՝ դու ո՞վ ես, այ տղա, որ կպնում ես իմ ընտանիքին։ Եթե մեկ անգամ էլ փորձես, ապա եզրակացություններն այլ են լինելու։ Խոսում է կնոջս հագուստների մասին։ Թող գա մի հատ ուսումնասիրի, տեսնեմ ո՞ր շորն է դուր գալիս, տանք իրեն, հագնի ու ման գա երկրագնդի վրա կամ Հայաստանում»,- ասել է պաշտպանության նախկին նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ