23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արցախի նախագահը կհարցաքննվի

Արցախի Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից: 

Հարցաքննության օրվա մասին կհայտնվի լրացուցիչ։

Արցախի Քրեական օրենսգրքի 312-րդ հոդված. 

Սահմանադրական կարգը տապալելը

1. Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասով, 2-6-րդ հոդվածներով կամ 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ