Ինչ ուզում է` թող դուրս տա. նա արդարանալու ոչ մի ճար չունի». Լևոն Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի գրասենյակներն արձագանքել են Փաշինյանին
«Ինչ ուզում է` թող դուրս տա. նա արդարանալու ոչ մի ճար չունի». Լևոն Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի գրասենյակներն արձագանքել են Փաշինյանին
«Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։ Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր»,-նշել է Քոչարյանի գասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակն էլ հիշեցրել է 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» տված գնահատականը. «Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»: