Դիակներ բերածին ծափահարել: Այսպիսի բան միայն երիտթուրքերը կանեին ու արեցին
Արյան մեջ ես: Վերև ես նայում շուրջ 7000 աչքեր քեզ խելագարության են հասցնում, ձերքերիդ ես նայում Աբգարի, Մխիթարի, Արմենի, Հակոբի ու մյուսների արյունն է, գլուխդ խոնարհում ես Եռաբլուրն է` միշտ թարմ ծաղիկներով: Ուզում ես արյունը քսել ուրիշների վրա, դա որքան քո, նույնքան էլ ուրիշների գործն է, բայց քո վրայինը դրանից չի պակասի: Ալկոհոլով ու նախկինում հարստացած օլիգարխների, ձեռնասուն ընդդիմադիրների տեքստերով էլ չի պակասի: Եղբայրս չկա ու էլի եղբայրներ չկան: Ու դու պատասխան տալու ես:
Դիակներ բերածին ծափահարել: Այսպիսի բան միայն երիտթուրքերը կանեին ու արեցին: Ծափահարություններով ծափահարողներիդ ու քեզ պիտի ճանապարհեն……… քեզ արժանի միակ տեղ: Որպես տիեզերական մասշտաբի ցինիկ, պատմական մասշտաբի դավաճան ու մարդասպան: Գրում է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։