11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Պատերազմից հետո քաղաքապետարանն ավելի քան 70 միլիոն դրամ պարգեւավճար են ստացել․ Հրապարակ

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է 2021թ․ առաջին  եռամսյակում քաղաքապետարանի աշխատակիցների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների պարգևատրումների ցուցակը։

Պարզվում է՝ հետպատերազմական Հայաստանում էլ կարելի է շռայլություններ թույլ տալ և որոշ պաշտոնյաների 100 տոկոսի չափով և նույնիսկ ավելի պարգևատրել։ Ընդհանուր թվով պարգևատրումը կազմել է 70 մլն 168 հազար 582 դրամ։

Ցուցակում տեսնում ենք, որ փոխքաղաքապետները պարգևատրվել են 1 մլն 440 հազար դրամով, բացառությամբ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, ում պարգևատրումը 722 հազար է կազմել։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, բոլոր թաղապետերը 840 հազարական դրամով են պարգևատրվել։

Ուշագրավ է, որ քաղաքապետի խոսնակի անունը չկա ցանկում։ Քաղաքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հրապարակված ցանկն իրականում պարգևատրումների չնչին մասն է, ամբողջական որոշումն այլ՝ գաղտնի հրամանի տակ են քողարկել։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ