Ինչու ենք գիրանում. 6 անսպասելի պատճառ
Եթե կարծում եք, որ քաշի ավելացման միակ պատճառը շատակերությունն է, սխալվում եք: Երբեմն ամենաանհավանական պատճառները կարող են գիրության պատճառ դառնալ: Պետք է իմանալ նաեւ, որ կշեռքը միշտ չէ, որ ձեր իրական քաշն է ցույց տալիս: Որ դեպքերում է կռեշքը մի քանի կիլոգրամ ավելի ցույց տալիս:
Կանանց մոտ ամսականների խախտում:
Այս պարագայում քանի որ օրգանիզմում հեղուկ է կուտակվում, կինն իր սովորական քածից ավելանում է: Նման պարագայում անհրաժեշտ է շատ հեղուկ օգտագործել, քաղցրի քանակությունը քչացնել, երեկոյան խուսափել մրգեր ուտելուց:
Աղի կերակուրի չարաշահումը:
Այս պարագայում եւս մի քանի կիլոգրամ ավելանում ենք, քանի որ աղը օրգանիզմում է պահում ջուրը, չի թողնում, որ այն նորմալ դուրս գա: Պետք է կրճատել աղի քանակը:
Դեղորայքի ընդունում:
Միգրենի, դիաբետի, բարձր ճնշման դեմ դեղամիջոցները, հորմոնալ դեղերն ու հակադեպրեսանտները եւս կարող են գիրացնել: Պետք չէ ինքնուրույն սկսել դեղեր ընդունել, կամ դադարեցնել դրանց ընդունումը: Նման տիպի դեղերը անհրաժեշտ է ընդունել միայն բժշկի նշանակմամբ ու հսկողությամբ:
Սննդային ալերգիա:
Որոշ ուտելիքների հանդեպ ալերգիաները` պանիր կաթ, կեֆիր եւ այլն, կարող են արտահայտվել` մի քանի կիլոգրամ ավելացնելով մարմնի զանգվածին: Առաջին հերթին պետք է պարզեք, թե սննդի հանդեպ ալերգիաներ ւոնեք, թե ոչ:
Ֆիտնեսով զբաղվելը:
Գաղտնիք չէ, որ ֆիտնեսով զբաղվելը նպաստում է նիհարելուն: Սակայն նրանք, ովքեր նոր են սկսում ֆիտնեսով զբաղվել, գիրանում են մի քանի կիլոգրամով, քանի որ ավելանում է օրգանիզմի մկանային զանգվածը: Անհրաժեշտ է չանհանգստանալ ու ոչ մի դեպքում կիսատ չթողնել մարմնամարզությունը: Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի:
Քնի պակասը:
Սիստեմատիկ անքնությունը ոչ միայն քաղցրի պահանջ է արթնացնում, այլեւ դանդաղեցնում է նյութափոխանակությունն օրգանիզմում: Անհրաժեշտ է կարգավորել քնի ռեժիմը, կեսգիշերից հետո արթուն չմնալ ու քնել 7 ժամ: