Ես թուրքին չեմ ներելու . Շուշան Պետրոսյան
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հիմա Երկիր Մեդիա-ով տղերքին եմ նայում։ Ընկերներս են խոսում ,ովքեր կան ու ովքեր երկնքում են՝ «Շուշվա գումարտակ», «Կամավորական շարժում»…
Նայում եմ, հեկեկում եմ, կռվում եմ …
Եղիա պապս Տիգրանակերտցի է, հրաշքով փրկվել է, թեև 7 եղբայրներով կորցրին իրար ու միայն տարիներ հետո մի եղբոր հետ Երևանում իրար գտան, Սարգիսը Եգիպտոսից եկավ, Ինքը՝ Եղիա պապս, Բեյրութից ու ասում են էլի Մանսուրյաններ կան ,որ պապիս եղբայրների ճյուղերն են…
Աննա տատիկս Մարաշից է, ինձ մի օր պատմեց «… Մայրս, պստիկ քույրս կուրծքի երեխա, եղբայրս ու ես,երբ գերված հայերի խմբով շարքով կանցնեյինք Մարաշում փողոց մը, մայրս ցույց տվավ «հոս նայեք ու հիշեք, ձեր հայրիկին թուրքերը հոս այրեցին… գաղթի ճամփուն մայրս մեռավ, կուրծքի երեխա քույրս անոր հետ, ես և եղբայրս թաղեցինք անոնց, ես այն ադեն չորս տարու էի…»
Բարդուղ պապս Էրզրումից է։
Բարդուղ պապիս հորը՝ Ղազարին, բակում չորս թուրք բռնել են ու գլխատել, փոքր հնգամյա Քրոջը՝ Փեփրոնեյին սրի հանել, մայրը խենթացել է այդ տեսարանից ու ինքնասպան եղել, որ թուրքի ձեռը չնկնի։ Պապս 13 տարեկանում է առաջին անգամ թուրք սպանել…
Քնարիկ տատս իր Շուշեցի հոր՝ Միքայել Ոսկանյանի ու Արցախասյունիքյան ծագումով մոր՝ Շուշան Մելիք-Ստեփանյանի աղջիկն է։ Հարցախեղդ էի անում տատիս։ 5-6 տարեկանում ոսկու հատերը փաթաթված գոտու տակ հանում էին ճանապարհ, ասում էին
-Քնարո, ուղիիիիիիղ գնա, չշեղվես։
-Տատ չէիր վախենու՞մ
-Չէ, բալաս ,ինձ մյուս գյուղում դիմավորում էին, ոսկիները վրայիցս հանում ու զենք էին առնում այդ ոսկիներով։
Բալաս,թուրքի հետ ընկերություն չեն անի, երբեք չհավատաս թուրքին …
Պատմությունները ավելի շատ են, թեև այսքանն էլ հերիք է թուրքին ատելու համար, բայց հանգիստ եմ տոհմածառիս սրբադասված հրեշտակների համար։
Դարասկզբին եղեռն , դարավերջին նույնը ու էլի ապրիլին, Մարաղայում (ապրիլի 10)։
Ես թուրքին չեմ ների Դուշմանի, Շահենի, Թաթուլի,Պետոյի, Ազգալդյանի, Բեկորի, բոլորի համար …, Ուրֆոյի, Քյարամի, Ռոբի, Անդրանիկի, բոլորի համար, հազարավոր զոհերի, վիրավորների, անհետ կորածների, գերևարվածների համար։ Ես թուրքին չեմ ների հայատյացության համար,որ ջանք չխնայեց 1915-ից հետո, ոչ մի վարկյան չդադարեց ատել ու նոր հնարքներ կիրառել, նոր ճանապարհներ գտնել մեզ վերացնելու համար։
Ես թուրքին չեմ ներելու այդքան թուրք լինելու համար։
Արնախումներին ձեռք մեկնող, Հայրենիքումս ապրող յուրաքանչյուր ստահակ նույնքան թուրք է։ Բոլո՛րը անխտիր, որ երկրակործան ստահակի գործողություններին ծափահարել են, օգնել են, ԼՌԵԼ ԵՆ… նույնն են, այսինքն թուրք են։ Սա մի սովորական, ողբերգական պատմություն է 30 արծաթի ու Հուդայի մասին։ Այս պատմության մեջ խնդիրը միշտ Հուդա գտնելն է, ավաղ, մեզ մոտ գտան!
Ուրեմն նզովվեք դուք բոլորդ, ով չարիքի կողքին եք ու նույն 30 արծաթով ձեզ է առնում նույն այդ Հուդան։
Աստծո առաջ պատասխան ունեք!!!
Իսկ թուրքը …
թուրքը իմ թշնամին է !!!»։