02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Պեսկովը հերքել է Արցախյան պատերազմի ընթացքում «Իսկանդեր» համակարգերի օգտագործումը

«Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, Կրեմլում տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղից կարող էր հայտնվել այս համալիրի հրթիռը, որի բեկորները, իբր, Շուշիի տարածքում հայտնաբերել են ադրբեջանցի զինծառայողները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Որքանով ես հասկանում եմ, սա նոր տեղեկատվություն է: Ես չգիտեմ` արդյոք զինված ուժերի միջոցով զեկուցե՞լ են, արդյոք մեր զինվորականներն այդ մասին մանրամասն տեղեկություններ ունե՞ն»,- ասել է նա լրագրողներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ