23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ փողերով են գնվելու բուհերը․ «Այլընտրանքային նախագծեր» խումբ

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է հոդված, որում անդրադարձ է կատարվում բուհերի շենքերը վաճառելու և ակադեմիական քաղաք կառուցելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․

««Կա գաղափար Երևանի բուհերի շենքերը հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք»,-հայտարարում է Փաշինյանը

Նախընտրական փուլում նման մեծ հակազդեցություն առաջացնող  հայտարարություն անելը, որն անխոս առաջացնելու է խոշոր բուհերի՝  Մայր բուհի, Տնտեսագիտական, Բժշկական, Մանկավարժական համալսարանների, Գյուղակադեմիայի և մյուս բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի, վարչական աշխատողների և ուսանողների և նրանց ընտանիքների դժգոհությունն ու հակազդեցությունը, կարող է խոսել հայտարարության հեղինակի խելամիտ չլինելու մասին։  Բայց կարծել, թե պոպուլիստ Փաշինյանի հայտարարությունը նրա միամտության կամ հիմարության հետևանքն է, կնշանակի անտեսել, թե ուր են տանում գաղափարի գաղտնի թելերը։

Իսկ այդ թելերը սահուն տանում են դեպի 5 միլիարդի պատմությունը։ Միամտություն է կարծել, թե ֆինանսատնտեսական համակարգերի մեր դարում 5 միլիարդը փոխանցվելու էր պարկով կամ բանկային փոխանցման միջոցով։ Կամ էլ այդ 5 միլիարդը պատահաբար հայտնվելու էր Փաշինյանի մերձավորների հաշիվներին, ասենք որևէ բանկի Իջևանի մասնաճյուղում։ 21-րդ դարում դա անհնար է։ Եթե կա 5 միլիարդ, և ինչպես շրջանառվում է այդ հինգ միլիարդը թուրքական կապիտալի տեսքով է, ապա այդ գումարները կարող են լինել ինվեստիցիոն ֆոնդերում։ Դրանք կարող են լինել Եվրոպական, ասիական տարբեր ֆոնդերի և այլ ֆինանսական կառույցների կապիտալի տեսքով։ Այսպես կոչված՝ մաքուր ֆոնդեր։ Ահա այդ ֆոնդերի ներդրումների միջոցներն էլ պետք է գային Հայաստան ինչ-որ բան ձեռք բերելու։

Ի սկզբանե  այս ողջ գործընթացը կապվում էր ապօրինի գույքի բռնագանձման հետ. Հայաստանում անհրաժեշտ էր լինելու մեծ ծավալի արժեքավոր գույք։ Մի կողմից դա կբավարարեր հասարակության առանձին շերտերի ցանկությունը, սպասելիքները, մյուս կողմից կլիներ սեփականության վերաբաշխում։ Բայց Փաշինյանը շտապում է. նրան պետք են խոշոր և հնարավորինս արագ նախագծեր՝ բնականաբար Երևանի կենտրոնում՝ մեծ գրավչություն և մեծ շահութաբերություն ապահովելու համար։  Թուրքական կապիտալը ձեռք կբերի անշարժ գույքը և կձևավորվի տնտեսական նոր վերնախավ՝ իրենք իրենցով։

Ակնհայտ է, որ բուհերի վաճառքի գաղափարի հասցեատերը Արմավիրի մարզի բնակիչները չէին, ում առօրյա խնդիրների փոխարեն դժվար թե դա հետաքրքրեր։ Հետևաբար, ո՞ւմ էր ուղղված Փաշինյանի հայտարարությունը, եթե հասցեատերը արմավիրցիները չէին, իսկ հայտարարությունը նախընտրական չմտածված քայլ չէր։ Այն ուներ երկու հասցեատեր՝ Փաշինյանի շուրջ ձևավորված «Նոր Հայաստանի» օլիգարխիկ համակարգը, որի գոյության մեջ այլևս որևէ մեկը չի կասկածում, իսկ անուններն արդեն բոլորին են հայտնի, և Թուրքիան։

Իսկ մեսիջը հետևյալն էր.

Օլիգարխիային՝ ձեզ տալիս եմ  մեծ փողեր աշխատելու հնարավորություն, հետևաբար իմ վերարտադրությունը ձեր կենսական շահն է։

Թուրքիային՝ « Տարածաշրջանային նախագիծը» ուժի մեջ է։ Եվ միայն իմ վերարտադրությամբ հնարավոր կլինի այն մինչև վերջ իրականացնել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ