Շուռնուխցու որդին, ում կովերն ադբեջանցիները գողացել են, ռուս խաղաղապահների հետ գնացել ու պահանջել է վերադարձնել անասունները
«Անասունների հետքերով Գավրուշի որդին ռուս խաղաղապահների հետ գնացել է Սեթանց, որտեղ նրանց ասել են, որ կվերադարձնեն գողացված կովերը, սակայն առայսօր չեն վերադարձրել։
Նման դեպք տեղի էր ունեցել նաև փետրվարի 11-ին, երբ զինված ադրբեջանցիները Խնձորեսկի սահմանին մոտեցել էին հայ հովվին ու մոտից տարել 173 գլուխ ոչխար։ Այն ժամանակ մեր սահմանապահների, ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատարության և համայնքի ղեկավարի միջամտության արդյունքում խնդիրը հարթվել, գողացվածը հետ էր վերադարձվել։
Եվ փետրվարին, և հիմա ․ ՀՀ օկուպացիոն իշխանություններից ոչ մի արձագանք, ․ ՀՀ ՊՆ-ն շարունակում է հաղորդել, որ “ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել”։
Չնայած ի՞նչ հակազդեցության մասին է խոսքը, երբ ողջ վարչախումբը ինտենսիվ լծվել է թրքասիրության քարոզին․․․», – գրում է Աղաբաբյանը։