07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ապշելու բան չի մնացել. Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ապշելու բան չի մնացել։ Պատկերացնում եք չէ՞, զարգացող, շենացող Արցախի տարածքները թշնամուն հանձնելուց, 5000-ից ավելի երիտասարդների զոհելուց, շուրջ 10000 երիտասարդների հաշմանդամ դարձնելուց, Արցախի ու Հայաստանի տնտեսությանն ավելի քան 700 մլրդ դրամի վնաս հասցնելուց հետո՝ ՀՀ անվտանգության խորհրդի նիստում այսօրվա կայացված որոշումը հայտարարվել է պատմական։
Երևի ճիշտ են։ Հայաստանը պատմականորեն չի ունեցել այս աստիճանի ցինիզմով, դավաճանությամբ, թրքասիրությամբ ու հայատյացությամբ օժտված իշխանություն։ Արդեն շուրջ երեք տարի է, հայկական «իշխանության» միջանցքներում կայացված որոշումները՝ ստորության ու անբարոյականության տեսանկյունից իրոք պատմական են։
 
Իշխանության կողմից տրված՝ «Հաղթելու ենք» խոստման դիմաց, պատերազմի ընթացքում համայն հայության հավաքած գումարներից 110 մլրդ դրամ են հատկացրել Արցախին և այն անվանել «պատմական որոշում»։
Սրանք, որ փող շատ են սիրում, իրենց թվում է, թե փողով կարելի մի ամբողջ ժողովրդի բերանը փակել»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ