Լինելով ՀՀ ամենահասանելի վարչապետն ու բարձրաստիճան պաշտոնյան՝ երբեք չարժեզրկեց իր պաշտոնն ու աթոռը. Հովհաննես Սահակյան
Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուսուցչի՝ Անդրանիկ Մարգարյանի հանդեպ, անձնական մեծ երախտագիտություն ունեմ։ Բոլորիս կյանքում կան մարդիկ, ովքեր մեր ճակատագրերի վրա մեծ ազդեցություն են ունենում, և Անդրանիկ Մարգարյանը այդ մարդկանցից մեկն է եղել շատերիս համար։
Մի ամբողջ 14 տարի է մեզ հետ չէ Անդրանիկ Մարգարյան հայ մարդը, հայի տեսակը, Հայաստանի օրինակելի վարչապետը։
Մարդ, ով երբեք չկտրվեց իր ակունքներից, ժողովրդի հետ աշխատեց պարզ, շիտակ, առանց ձևականությունների։
Լինելով ՀՀ ամենահասանելի վարչապետն ու բարձրաստիճան պարտոնյան՝ երբեք չարժեզրկեց իր պաշտոնն ու աթոռը։
Մարգարյանի պատգամն էր՝ մնալ հայ, լինել ազնիվ, անմնացորդ նվիրվել գործին ու հայրենիքին։
Ննջի՛ր խաղաղությամբ, հայ մարդ։
Մենք Ձեզ բացակա չենք դրել․․․»: