20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մահչուփյանը մեկնաբանել է Էրդողանի հակահայկական արտահայտությունը

Վանի համալսարանում անցկացված «Համալսարանների դերը Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների գործընթացում» թեմայով կոնֆերանսին մասնակցել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը, գրում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական “Հաբերլեր”-ին:

Մահչուփյանն  իր ելույթում խոսել է Թուրքիայում ինքնությունների հակասություններից ու ասել, որ այդ երկրի հասարակության մեջ առաջին պլանում է դիմացինի ինքնությունը: Նրա խոսքով՝ թուրքական հասարակության անդամները դիմացինի խոսքին կարևորություն տալիս կամ էլ չեն տալիս միայն նրա ինքնությունը ճշտելուց հետո: Մահչուփյանն ասել է, որ հասարակության միավորման համար պետք է վերջ տալ նման մտածելակերպին:

Կոնֆերանսի վերջում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ Մահչուփյանին հարցրել են, թե նա ինչպես կբացատրի էրդողանի արած հայտնի հակահայկական հայտարարությունից հետո իր համագործակցությունը «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ:

Պատասխանելով հարցին՝ Մահչուփյանն ասել է. «Այո՛, ես հայ եմ և ապրում եմ այս հողի վրա: Սակայն այս հողի վրա ես միայն հայ չեմ: Ես մտավորական եմ, մտածում եմ և փորձում եմ հասկանալ: Ինչպես քիչ առաջ ձեզ էի խորհուրդ տալիս»:

Շարունակելով խոսքը՝ Մահչուփյանն  ավելացրել է, որ ինքն ԱԶԿ-ական չէ, սակայն ցանկանում է, որ ԱԶԿ-ն հաջողությունների հասնի, քանզի թուրքական հասարակությունը շատ բաների  համար պարտական է այդ կուսակցությանը:

Մահչուփյանը, նշելով, որ ԱԶԿ-ի չլինելու դեպքում չեն լինի նաև թուրք-քրդական հաշտեցման գործընթացը, սահմանադրական բարեփոխումներն ու էլի շատ բաներ, ասել է. «Այս ամենը չի արդարացնում ԱԶԿ-ի սխալները կամ Էրդողանի կեցվածքը:

Եթե նույնիսկ այս ամենը չլիներ ու 90-ականներին երազեինք 2010-ականների մասին, միևնույնն է ընդունելին Էրդողանն էր: Չնայած Էրդողանի անհատականությանը՝ նորմալ չէ  նման արտահայտությունը: Գուցե Էրդողանի արտահայտությունն ամենևին էլ աննորմալ բան չէ: Նա առանց այդ էլ այդպիսին էր: Նայե՛ք,  80-90-ականների Էրդողանի ասածները: Այնտեղ կան բաներ, որոնք այսօր բացարձակ ընդունելի չեն: Այդ մարդը այդքան փոխվել է: Սակայն եթե դուք ուշադրություն դարձնեք միայն մարդու չփոխվող հատկանիշներին, ապա այդ տեսանկյունից որևէ մեկը չի փոխվել»:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ