Անդրանիկ Քոչարյանն ու իր ընտանքի անդամները ՌՈ-ի պահեստից մշտապես բենզին են ստանում․ Arminsaider
Arminsaider տելեգրամյան ալիքը գրում է․Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի համար Ռազմական ոստիկանությունը շարունակում է լինել անձնական օգտագործման պետական կառույց: Նա այս կառույցի ղեկավար է նշանակել իր վաղեմի ընկեր Աշոտ Զաքարանին և իրեն տերուտիրական է զգում:
Ի դեպ Աշոտ Զաքարյանի հետ ներկայումս ՌՈ-ն թալանող Անդրանիկ Քոչարյանը 1988-ի երկրաշարժից հետո էլ Շիրակի մարզն էր թալանում: Ըստ էության այս դուետը պետական միջոցների մսխման գործին հրաշալի է տիրապետում և երկարամյա փորձ ունեն:
ARMINSIDER ալիքի աղբյուրները տեղեկացնում են, որ Աշոտ Զաքարյանի ՌՈ պետ նշանակվելուց հետո Անդրանիկ Քոչարյանն ու իր ընտանիքի անդամները իրենց մեքենաների համար բենզին չեն գնում: Աշոտ Զաքարյանի հրահանգով նրանք ՌՈ Երևանի պահեստից ցանկացած ժամանակ իրենց սրտի ուզած չափով բենզին են վերցնում:
Ի դեպ պատերազմի օրերին էլ ՌՈ բենզինը պետք է եղել Անդրանիկ Քոչարյանին Արցախում իր և ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանի համատեղ խոզաբուծարանի խոզերին կեր հասցնելու համար: