23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չեմ զարմանա, որ մի օր դավաճան կապիտուլյանտը «իրավունքի ուժով» հայտարարի, որ թուրքերը մեր եղբայրներն են

Մի քանի բան ասեմ «իրավունքի ուժով» իմացեք՝

ես չեմ զարմանա, որ մի օր դավաճան կապիտուլյանտը «իրավունքի ուժով» հայտարարի, որ թուրքերը մեր եղբայրներն են:
2. ես չեմ զարմանա, որ մի օր դավաճան կապիտուլյանտը «իրավունքի ուժով» փոխվարչապետ նշանակի թուրք իր գործընկերոջը:
3. ես չեմ զարմանա, որ մի օր դավաճան կապիտուլյանտը «իրավունքի ուժով» ԳՇ-ի պետ նշանակի թուրք գեներալի:
4. ես չեմ զարմանա, որ մի օր դավաճան կապիտուլյանտը «իրավունքի ուժով» թորքերենը երկրորդ պետական լեզու դարձնի:
5. ես չեմ զարմանա, որ մի օր դավաճան կապիտուլյանտը «իրավունքի ուժով» կասի Արցախը ադրբեջանական է և վերջ:
6. ես չեմ զարմանա, որ մի օր դավաճան կապիտուլյանտը «իրավունքի ուժով» Հայ Առաքելական Եկեղեցիների կողքին մզկիթներ կառուցի:
7. ես չեմ զարմանա, որ դավաճան կապիտուլյանտը «իրավունքի ուժով» «իմ քայլ»-ի ընտրական ցուցակում թուրք գործընկերների ընդգրկի:
8. ես չեմ զարմանա, որ մի օր դավաճան կապիտուլյանտը «իրավունքի ուժով» Սյունիքը թուրքերին հանձնի:
9. ես չեմ զարմանա, որ մի օր դավաճան կապիտուլյանտը «իրավունքի ուժով» իրա վստահված անձանց փուռը տա:
10. ես չեմ զարմանա, որ մի օր դավաճան կապիտուլյանտին «իրավունքի ուժով» կեղծ ընդդիմադիրները սատարեն:

Ես կզարմանամ միայն մի դեպքում, որ վերոնշվածները իրականությանը չհամապատասխանեն: Եվ ասեմ ավելին, ցավը նրանում է, որ դավաճան կապիտուլյանտին «իրավունքի ուժով» հաջողվելու է համոզել իր աջակիցներին, որ սա է միակ ճիշտ լուծումը ու ցավը նրանում է, որ կապիտուլյանտին կրկին հավատալու են:

Այս ամենը կանխելու համար պետք է՝

դավաճան կապիտուլյանտը անհապաղ հրաժարական տա:
2. նշանակվի/ընտրվի ժամանակավոր (մեկ տարով) կառավարություն:
3. նոր իշխանությունների առաջնահերթ խնդիրը պետք է լինի մեր գերևարված քաջ հայրենակիցների շուտափույթ վերադարձը Հայրենիք:
4. անցկացվեն Ազգային ժողովի արդար և թափանցիկ արտահերթ ընտրություններ, առանց կապիտուլյանտի:
5. ընտրություններից հետո պետք է իրավական և քաղաքական գնահատական տրվի վերջին 3 տարիների համար:
6. պետք է պատժվեն բոլոր այն անձինք (իրավական և ոչ միայն), որոնք իրենց մեղքի բաժինն ունեն մեր Հայրենիքը այս վիճակին հասցնելու համար: 
7. նոր իշխանությունների մեխը նախ և առաջ պետք է լինի բանակի վերականգնումը և հզորացումը:
8. նոր իշխանությունները պետք է (պարտադիր) կազմի առաջիկա 5 տարվա ռազմավարական պլանավորում՝ տնտեսական, սոցիալական, կրթական և այլ ոլորտների համար:
9. նոր իշխանությունները պետք է ջանք ու եռանդ չխնայեն Արցախի կարգավորման հարցը վերադարձնելու նվազագույնը այն կետին, որտեղ եղել ենք մինչև 2018-ի ապրիլ ամիսը:
10. նոր իշխանությունները պետք է վերականգնեն վերջին 3 տարում կորսված վստահությունը մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ:
11. հաշվի առնելով տարածաշրջանում կատարված վերջին իրադարձությունները, նոր իշխանությունները պետք է ամրապնդեն Հայաստան-Իրանի Իսլմական հնրապետության և Հայաստան-Վրաստան և առանձին Հայաստան-Չինաստան, Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները:
11. և ի վերջո նոր իշխանությունները պետք է գիշեր-ցերեկ աշխատեն և ձգեն բոլոր ձգվող և չձգվող սանձերը, որ ծնկած մեր Հայրենիքը ոտքի կանգնի: 

Ու այս ամենը պետք է արվի իրական «իրավունքի ուժով»: Ուժն է ծնում իրավունք։

Արթուր Թովմասյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ