Արևմուտքը խնդիր էր դրել Վրաստանում ու Հայաստանում թուլացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները. Սատանովսկի
«Արևմուտքը խնդիր էր դրել Վրաստանում ու Հայաստանում թուլացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Նրանք դա հաջողեցին անել։ Իշխանության բերեցին Սահակաշվիլիին և Նիկոլ Փաշինյանին։ Վրաստանը կորցրեց Օսեթիան, Փաշինյանը կատարյալ պարտություն կրեց Ղարաբաղում։ Սակայն, եթե վրացիների և Վրաստանի համար խնդիր չէ այդ ամենից հետո` Թուրքիայի և թուրքերի տիրապետության տակ հայտնվելը, Հայաստանի համար` դա կնշանակի պետականության կորուստ։
Եվ թվում էր` թե հայերը սա գիտակցում են։ Սակայն նույնիսկ այս պատերազմից հետո շատերը շարունակում են չհասկանալ սա։ Չհասկացողների համար պատմությունը, ցավոք, կրկին դաժան դասեր է պատրաստում». ՌԴ-ում Արևելքի հարցերով առաջատար փորձագետ համարվող Եվգենի Սատանովսկի