02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

«Թե ինչպիսի ավարտ է ունենալու սուտասան ու «մեծ կոմբինատոր» պատահականության կենսագրությունը, արդեն էական չէ, եթե անգամ նրան «պատի տակ գնդակահարեն…»

 

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող պատահականությունը փորձված սուտասան ու «մեծ կոմբինատոր» է, իսկ հանրության մի որոշակի շերտ, պարզապես, նրա հլու-հնազանդ կամակատարը: Վերջինս առանց մտածելու, բայց համառորեն հավատալով՝ գնում է նրա հետևից… Գնում է իրականությունից օտարված՝ աչքերն ու ականջները փակ… Իսկ սուտասանն ու «մեծ կոմբինատորը» վարպետորեն կատարելով իր դերը, հավատավոր մոլորյալներին «առաջնորդում» է մի հանգրվան, որտեղ չի լինելու ոչ միայն այն, հանուն ինչի (հացի) նրանք գնում են, այլ ցավալիորեն առերեսվելու են մի իրականության, որտեղ տիրելու է համատարած (և՜ հացի, և՜ Հայրենիքի) ամայություն…

Այս ամենի արդյունքում ստեղծված դժվարությունների ողջ ծանրությունն ընկնելու է Երկրի ու ժողովրդի վրա, իսկ թե ինչպիսի ավարտ է ունենալու սուտասան ու «մեծ կոմբինատոր» պատահականության կենսագրությունը, դա արդեն էական չէ, եթե անգամ ժողովրդի պահանջով նրան, ինչպես ինքն է ասում՝ «պատի տակ գնդակահարեն…»։

Վերջապես բացեք ձեր աչքերն ու ականջները, մարդի՜կ…»։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ