23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սեփական զավակների արյունը տենչացող ժողովրդի կուրության պատճառով խաչվեց և խոցվեց մեր հայրենիքը

Երբ ժողովուրդը հրեաների պես իր առաջնորդ Նիկոլի հետ գոռում էր բանակի և գեներալների հասցեին՝ «խաչի՛ր դրանց, խաչի՛ր դրանց, դրանց արյունը մեր և մեր որդիների վրա», ապա չէր կարող մտածել, որ երկու տարի հետո այդ արյունը լինելու էր իրենց և իրենց որդիների վրա։
 
Եվ իր սեփական զավակների արյունը տենչացող ժողովրդի կուրության պատճառով խաչվեց և խոցվեց մեր հայրենիքը։ Մեր երեսուն տարեկան Հայրենիքը։ Եվ, ինչպես Մարդու Որդու խոցված կողից ջուր բխեց կույր զինվորի աչքերին և նրա աչքերը բացվեցին և նա տեսավ, թե Ում է խոցել, այնպես էլ մեր ժողովրդի աչքերն են բացվում և նա տեսնում է, թե ինչ է արել իր հայրենիքի հետ։
Ժողովրդի մի մասը Պետրոսի նման ուրացավ, բայց զղջաց և հետ դարձավ։ Իսկ մի մասն էլ Հուդայի նման համբուրելով հայրենի հողը՝ դավաճանեց։
 
Հիմա մենք պետք է տեր կանգնենք մեր խաչված և խոցված բանակին ու հայրենիքին։
Եվ, եթե որևէ մեկը տա հարցը՝ «յո երթաս», պատասխանը պետք է լինի՝ «գնում եմ, որպեսզի երկրորդ անգամ չխաչվի Հայրենիքը…»: 
 
Տիգրան Մկրտումյան
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ