02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մաֆիան գոյություն ունի աշխարհի տարբեր մասերում և, օգտվելով համավարակից, հարստանում է կոռուպցիայի միջոցով․ Հռոմի Պապի կոչը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախօրեին Վատիկանի առաքելական պալատի գրադարանից դիմել է հավատացյալներին՝ կոչ անելով պայքարել կազմակերպված հանցավոր խմբավորումների, այդ թվում՝ մաֆիայի դեմ, որոնք կորոնավիրուսի համավարակն օգտագործում են հարստանալու համար։

«Մաֆիան գոյություն ունի աշխարհի տարբեր մասերում և, օգտվելով համավարակից, հարստանում է կոռուպցիայի միջոցով»,- Իտալիայում կազմակերպված հանցավորության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ասել է Հռոմի պապը։

Դեկտեմբերին Ինտերպոլը գլոբալ նախազգուշացում էր հրապարակել այն մասին, որ կազմակերպված հանցավոր ցանցերը փորձում են կեղծ COVID-19 պատվաստանյութեր տարածել: Մարտին Հարավային  Աֆրիկայում ոստիկանությունը հարյուրավոր կեղծ պատվաստանյութեր էր առգրավել և ձերբակալել չորս կասկածյալի։

«Մեղքի այդ կառույցները, մաֆիոզ կառույցները, դեմ են Ավետարանին և իրենց հավատի փոխել են կռապաշտությամբ», –  Reuters-ի փոխանցմամբ՝ հավելել է Պապը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ