23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՔՊ-ում փողոցային բարքերը շարունակվում են․ «Մեդիա Պաշտպան»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ աջակցություն հայտնելով լրագրողի նկատմամբ հարձակում գործած Բ  տեղխնալոգիաների նախարար Հակոբ Արշակյանին։ Այդ հրապարակումը հավանել է  «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։  Այդ մասին ասվում է «Մեդիա Պաշտպան»-ի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ երեկ միջադեպ էր տեղի ունեցել լրագրող Փայլակ Ֆահրադյանի և նախարար Արշակ Հակոբյանի միջև, վերջինս բռունցքներով հարձակվել էր լրագրողի վրա՝ հասցնելով մարմնական վնասվածքներ, այդ թվում վնասվել էր նաև Փայլակ Ֆահրադյանի համակարգիչը։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը տարակուսում է, որ ՔՊ-ում փողոցային բարքերը շարունակվում են և իրավիճակը մեղմելու փոխարեն վերջիններս հայհոյախառն գրառումներով փորձում են պաշտպանել Հակոբ Արշակյանին և այդ փողոցային պաշտպանությանը մասնակցում են նաև «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորնրը։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը փաստում է, որ իշխանությունները չեն ընդունում սեփական սխալները, ավելին շարունակում են խոսքի ազատութույան դեմ ագրեսիվ հարձակումները՝ հայհոյելով խոսքի և լրագրողների իրավունքնրի պաշտպանության համար ձայն բարձրացրած իրավապաշտպան կառույցին։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ սատարում է լրագրող Փայլակ Ֆահրադյանին, իսկ այս դեպքում նաև ՄԻՊ գրասենյակին․ փողացային բարքերն անընդունելի են։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ