05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մարդու ԴՆԹ-ն 50 տոկոսով համընկնում է բանանի ԴՆԹ-ին. աներեւակայելի իրականություն

Ամեն անգամ երբ փորձում ես ինքդ քո մասին որեւէ նոր բան իմանալ, հասկանում ես, թե որքան վատ ենք տեղեկացված մենք այն մասին, թե ինչպես է ՛՛աշխատում՛՛ մեր մարմինը: Այնինչ այդ հրաշք ՛՛մեխանիզմը՛՛ ամեն վայրկյան հազարավոր անպատմելի գործընթացներ է կատարում:

AdMe.ru-ն առաջարկում է մանրամասն իմանալ, թե ինչ է կատարվում մեր ներսում հենց այս պահին:

1 Մարդու մատերը այնքան զգայուն են, որ եթե դրանք երկրի չափ լինեին, դուք կկարողանայիք զգալ տան եւ մեքենայի տարբերությունը:

2 Մարդկային մարմինը 60 000 մղոն արյունատար անոթ է պարունակում: դրանք կբավարարեին երկրագունդը երկու անգամ փաթաթելու համար:

3 Երբ դուք կարմրում եք, ձեր ստամոքսի լորձաթաղանթը եւս կարմրում է:

4 Մարդկային ուղեղը կարող է մեկ րոպեում 1 000 բառ կարդալ:

5 Պորտի ներսում գտնվող բակտերիաները մի ամբողջ տրոպիկական անտառի չափի էկոհամակարգ են ստեղծում:

6 Սիրահարվածության ընթացքում օրգանիզմն այնպիսի հորմոններ է առաջացնում, որոնք լավացնում են սրտի աշխատանքը, նվազեցնում ախորժակն ու քունը:

7 Իրականում մարդ բոլոր կենդանիներից ավելի արագ կարող է վազել:

8 30 րոպեի ընթացքում մարդու օրգանիզմն այնքան ջերմություն է արտադրում, որը կհերիքի 4 լիտր ջուր եռացնել:

9 Մեր մարմնի վրա այնքան մազ կա, որքան շիմպանզեի մարմնին, պարզապես դրանց մեծ մասն այնքան բարակ է, որ չի երեւում:

10 Մարդու ոսկորները գրանիտի նման ամուր են: Լուցկու տուփի չափ ոսկորը կարող է 9 տոննա քաշ պահել:

11 Մարդկային ուղեղը  միլիոնավոր անգամ ավելի հզոր է հզորագույն համակարգիչներից:

12 Մարդու ԴՆԹ-ն 50 տոկոսով համընկնում է բանանի ԴՆԹ-ին:

13 Միայնությունը ոչ միայն հոգեկան, այլեւ ֆիզիկական ցավ է պատճառում:

14 Ամեն վայրկյան մեր օրգանիզմը 25 միլիոն նոր բջիջ է արտադրում:

15 Ողջ կյանքի ընթացքում մարդ մոտ 40 կգ կաշի է ՛՛վայր գցում՛՛՝ ամեն ամիս փոխելով մաշկը:

16 Մարդու ուղեղի կառուցվածքը նման է տիեզերքի կառուցվածքին:

17 Ըստ մեր բջիջների բաղադրության՝ մենք ավելի շատ կազմված ենք բակտերիաներից ու սնկերից:

18 Մեզնից յուրաքանչյուրի ներսում մոտ 0,2 մգ ոսկի կա, հիմնականում՝ արյան մեջ:

19 Չնայած մեր ուղեղը ողջ մարմնի միայն 2 տոկոսն է կազմում, սակայն օգտագործում է ստացած կալորիաների եւ թթվածների 20 տոկոսը:

20 Մարդիկ սովորաբար 3 գույն են տեսնում, սակայն կան կանայք, ովքեր մինչեւ 5 գույն կարող են տեսնել:

21, Լացը նվազեցնում է սթրեսն ու օգնում է մարդկանց նվազեցնել բարկության եւ տխրության զգացումները: Այն ֆիզիկապես օգնում է հաղթահարել խնդիրները:

22, Կախված այն բանից, թե ինչ պատճառով ենք մենք լաց լինում, արցունքների բաղադրությունը փոխվում է: Եթե մենք լալիս ենք ցավից, դրանց բաղադրությունը մի տեսակ է, եթե դժբախտությունից՝ մեկ այլ, սոխ մաքրելիս թափված արցունքները բացարձակ ուրիշ բաղադրություն ունեն:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ