24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լեւոնն իր ուժը տվեց Գագոյին. Իրատես de facto

 Հինգ տարի շարունակ քաղաքական դաշտում ՀԱԿ-ն ինքն իրեն բրենդ սարքել, ռեֆրենում էր` միակ եւ անփոխարինելի ընդդիրադիր ուժն է: Ու չկա իր պես` մեկ ուրիշն ավել:

Բայց ահա վերջին միտնգին Լեւոնը եկավ ու ասաց` ժողովու~րդ, ԲՀԿ-ն “վինի, վիդի, վիցի”: ՀԱԿ-ից էլ առավել:

Ու դա Լեոնի “մոմենտ իստինին” էր: Ու նա երբեք այդքան անկեղծ չէր եղել:

Չքննարկենք հանգամանքը, թե հոգեբանական ինչ մեխանիզմներ կարող էին գործել, որ առաջին` հիմնադիր նախագահը, աշխարհում շատ ճանաչված մեկը, գիտնականը, երկրին անկախություն բերած պատրիոտը, պատերազմում` վեց հարյուր տարիե ի վեր առաջին անգամ հաղթանակ բերած գերագույն գլխավոր հրամանատարը, վեր կենար-գար-կանգներ միտինգավորների` ՙիր ժողովրդի՚ առաջ. ժողովրդի, որը հանուն սահմանադրական կարգի վերականգնման, արդարության, ՙավազակապետության՚ դեմ պայքարի, ոտքի էր ելել, մարտի մեկին զոհել էր իր որդիներին, բանտ ընկել, եւ ուրեմն` այդ ժողովրդի առաջ կանգնել ու երեք-չորս էջանոց դիֆերամբ կարդալ` նվիրյալ վասն ԲՀԿ եւ յուր առաջնորդ` բիզնեսմեն /որոշ գնահատումներով թիվ մեկ օլիգարխ, նույն ժողովրդի հետ հանդիպմանը գնալիս` զենքը կողքը խրած/ մեկի մասին:

Բայց դե գիտենք, դասերը, որոնք չեն սովորվում, տիեզերքում կրկնվելու խասյաթ են ունենում: Առաջին հերթին ի նպաստ էթնոսի, ի նպաստ էթոնսի ճակատագրում կարեւոր դերակատարություն ունեցող անհատի, որովհետեւ յուրացված դասը ՙհաջորդ դաս՚ դառնալ ու կրկնվել, անկարող է: Որովհետեւ ձեռք բերված յուրքանչյուր ոտնատեղ, ինպես Մովսեսինը, դառնում է էթնոսինը:

Եւ որքան էլ պարադոքսալ, Աստվածաշունչ թարգմանած Տեր-Պետրոսյանը տրվեց “հաջորդ դասի” ենթագիտակցական հմայքին, իր ցասմական /մեջբերումը Նարեկացուց է/ հատակից, դարչնագույն թանաքամանի միջից, ողնաշարի հատակում “քնեած՚”օձին բարձրացրեց ոչ թե դասի յուրացման, այլ` հարատեւ շարունակության համար:

Նա իր հսկա` հիմնադիր, Աստվածաշնչից վերացրած, պատերազմում հաղթածի ուժը` ողջ էներգետիկան տվեց ԲՀԿ-ին, նրա առաջնորդին: Գագիկ Ծառուկյանին:

Որն էլ երբեք ու ոչ մի անգամ չի վերադարձն այդ ուժը. օրենքն է այդպիսին :

Ու Գագոն` ԲՀԿ-ն, իդենտիֆիկացման օրենքի համաձայն, դարձան Լեւոն:

Ու ճիտ այդ օրնեքի համաձայն` կուլ կտան Լեւոնին, որպես ավելի ուժեղ տեսակ…

Ի դեպ. էսպես մի անգամ արդեն եղել է: Վազգենը 18-ը լրացած երտասադներին բանակ տանելու օրինագիծ էր բերել պառլամենտ, Բաբիկը չթողեց օրենքն անցնի, Դավիթ Շահնազարյանը էլ, Լեւոնը թեւերը քշտած եկավ պառլամենտ ու պառլամենտի ամբիոնց, բոլորիս աչքի առջեւ, նետեց իր թիմի կողմը.  որեւէ մեկդ Վազգենի ճկույթն իսկ չարժեք:

Մի քանի ամիս անց` փետրվարի 3-ին, Լեւոնի ուժը` էներգետիկան ստացած Վազգենը “իդետիֆիկացրեց “նրան   “հայտնի ուժերի” հայտնի պատմությամբ:

 

Կարմեն Դավթյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ