23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիային Նիկոլն անհրաժեշտ է, որպեսզի ստանա նաև Սյունիքի միջանցքը․ սա է Նիկոլին իշխանության բերելու առաքելության երրորդ և վերջին կետը․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի հայտարարությանը։

«Լրիվ համաձայն եմ Նիկոլի այս հայտարարության հետ։ Սակայն, զավեշտն այն է, որ պատերազմի 18-րդ օրը, այս հայտարարությունն արել է մի մարդ, ում իշխանությանն անվերապահ աջակցություն է հայտնում միայն Թուրքիան։ Իսկ եթե Նիկոլը գիտի, որ թուրքերի վերջնանպատակը հայերի ցեղասպանությունն է, այդ դեպքում ինչպե՞ս է բացատրում, որ Թուրքիան պաշտոնապես դեմ է, որպեսզի նիկոլանման իշխանությունը փոխվի (տես 2021թ. մարտի 1-ի Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը)։

Հարկ է նշել, որ ՀՀ ում իշխանափոխությանը դեմ են Թուրքիան, սորոսածին կառույցները, և հասարակության՝ կիսագրագետ մի որոշ զանգված։

Թուրքիային Նիկոլն անհրաժեշտ է, որպեսզի ստանա նաև Սյունիքի միջանցքը։ Սա է Նիկոլին իշխանության բերելու առաքելության երրորդ և վերջին կետը։ Մինչև Սյունիքը, կամ միջանցքը չտա՝ Նիկոլն իր կամքով չի հեռանալու (այլապես՝ նրան ուղղակի շարքից կհանեն)։

Իսկ դա նշանակում է, որ հայերի ցեղասպանության, հայրենազրկման, Կովկասից արտաքսման քաղաքականությունը շարունակվում է՝ այլ ձևերով։ Եվ Նիկոլի իշխանությունը՝ այդ ծրագրի ուղիղ կամակատարն է։ 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Նիկոլի ստորագրած հայտարարություններն էլ ձեզ ապացույց։

Ովքեր դեռ չեն պատկերացնում սա, ևս մեկ անգամ կարդացեք նիկոլի ստորագրած կապիտուլյացիաները, նայեք Կովկասի քարտեզին ու խելքի եկեք

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ