24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պետական ինստիտուտներում քաոս է․ Իրավունք

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ահազանգում է, որ մի շարք գործողություններ են իրա­կանացվում ընդդեմ հայ ազ­գի, իսկ այն ինստիտուտնե­րը, որոնք դիմադրություն են ցույց տալիս, թուլացնում են:

– Այդ ինստիտուտներից են բանակը, եկեղեցին և ընտանի­քը: Նախորդ երեք տարիների ընթացքում այս երեք ինստիտուտների նկատմամբ կոնկրետ թիրախավորումներ են եղել: Հիշեք Ստամբուլյան կոն­վենցիան, ընտանեկան բռնության օրի­նագիծը, որտեղ փորձում էին «ընտա­նիք» հասկացության մեջ ներառել «զու­գընկեր» հասկացությունը, Լանզարոտեի կոնվենցիան, որը վավերացվեց: Հիշեք եկեղեցու նկատմամբ ճնշումնե­րը՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը: Մեթոդը շատ պարզ էր՝ իրենք ընտրում էին հոգևորականին, թիրախավորում էին անձին, բայց ար­դյունքում վարկաբեկում էին ինստիտուտը: Նույնը տեղի է ունենում բա­նակի նկատմամբ:

Ընդ որում՝ այդ ճնշումներն այս պահին էլ շարունակվում են: Երբ ազ­գին ուզում են թուլացնել, սկզբից պառակտում են նրան: Հիշեք սևեր-սպիտակները: Եվ այսօր էլ փորձ է արվում պառակտում մտցնել հասարակության մեջ: Կոչ եմ անում մեր հայրենակից­ներին չտրվել դրան և նույնպես չօգնել պառակտմանը: Այն քաղաքացի­ներին, ովքեր այս պահին դեռևս մոլո­րության մեջ են, իրենց չանվանել «ժեխ»: Իրենք մեր հայրենակիցներն են: Իսկ պառակտմանը մասնակցելով՝ ավելի ենք խորացնում այն: Ազգը թու­լացնելու համար, բնականաբար, ստեղ­ծում են նաև քաոս, որովհետև դրա հակառակը կարգուկանոնն է: Մենք այ­սօր տեսնում ենք, որ պետական գրեթե բոլոր ինստիտուտներում քաոս է տի­րում: Այս քաոսը նաև օգնեց, որ Ադրբեջանը առավելություն ստացավ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ