23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը լրտեսների համար երազանքի երկիր է. Գեղամ Նազարյան

Քաղաքական մեկնաբան Գեղամ Նազարյանի հոդվածը՝ Top-news.am կյանքում։

«Բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։

Սա փողոցում շրջանառվող խոսակցություն չէ: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։

Այն, որ Հայաստանում նիկոլի իշխանության գալուց հետո Հայաստանը երազանքի երկիր է դարձել տարատեսակ լրտեսական ցանցերի, գործակալների համար, փաստ է: Ավելին, անգամ չենք զարմանում, որ նման դեպք է եղել: Այսուհանդերձ, հարց է առաջանում, իսկ ինչո՞վ են զբաղվել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության անվտանգուրթյան ծառայությունները: 

Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե այս կազմակերպությունը երբ է Հայաստանում, այդ թվում Արցախում սկսել իր գործունեությունը: Ինձ հետաքրքրում է, թե ինչով է զբաղված եղել մեր անվտանգության ծառայությունը: Ասում եք՝ ականադաշտերի քարտեզ են հանձնել: Լավ են արել հանձնել են: Դուք ինչո՞վ էիք զբաղված:

Իսկ հիմա, երբ այս մասին ընդամենը հայտարարություն է հնչում, ընդամենը հայտարարություն եւ ոչ մի կոնկրետ գործողություն լրտեսներին ձերբակալելու ուղղությամբ, նույն այդ ընկերությունը հայտարարում է, որ իրենք թուրքերին ոչ մի քարտեզ չեն տրամադրել:

Ճիշտ այնպես, ինչպես Իոանիսյանն է հայտարում հիմա, որ ինքն ու քույրը 44-օրյա պատերազմի ժամանակ լրտեսությամբ չեն զբաղվել, երբ կոնկրետ վկաներ կան, որոնք հակառակի մասին են պնդում:

նիկոլի ղեկավարած Հայաստանն այն երկիրն է, որտեղ Իոանիսյանի նման արարածը կարող է վերցնել մի քանի երիտասարդի եւ նրանց միջոցով ծեծի ենթարկել իրեն ծանր մեղադրանք ներկայացնող ՊՈԱԿ-ի աշխատակցին եւ մնալ ազատության մեջ: Ի դեպ, լրագրող, արցախյան պատերազմի մասնակից Նաիրի Հոխիկյանը պնդում է, աղաղակում է, որ Իոանիսյանի քույրը լրտեսական կոնկրետ գործողություններով է զբաղվել, բայց դատում են հենց նրան, եւ ոչ թե Իոանիսյանի քրոջը:

Իսկ գիտե՞ք, որ Հայաստանում գրեթե տասը տարի է իրականացվում է TIMSS անունով ծրագիրը, որի տրամադրության տակ ամեն տարի հայտնվում է Հայաստանի շրջանավարտների մասին ամենամանրամասն տեղեկությունները: Նրանք իմանում են, քանի տղա կամ աղջիկ շրջանավարտ ունեն, ինչ են մտածում, ուզում են մեկնել երկրից, թե ոչ, ինչպես են ապրում, ինչ երազանքներ ունեն:

Ընդ որում, անգամ ծրագրի մասնակիցները չգիտեն՝ սա բրիտանական դեսպանությունն է իրականացնում, թե իքս երկրում գրանցված ինչ-որ կազմակերպություն:

Բացում ենք մեր հետույքը բոլորի առաջ, իսկ հետո զարմանում, թե ինչու ենք այս վիճակում: Ո՞վ է «HALO trust»-ը, որին մեր ականապատված դաշտերն ենք վստահել, ինչ է TIMSS-ը, որին տրմադրում ենք ամենագաղտնի եւ ամենակարեւոր տեղեկությունները: Ո՞վ է Իոանիսյանը եւ նրա քույրը: 

Իսկ գուցե մի օր էլ պարզվի, որ այս ամենը բրիտանահպատակ Արմեն Սարգսյանն է համակարգում, եւ որ մեր զոհված տղերքի ճակատագրում նրա միջամտությունն ավելի մեծ է , քան կարող ենք ենթադրել: Սրանք ընդամենը հարցադրումներ են, առայժմ միայն հարցադրումներ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ